Friday, 29 03 2024
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը

Հայոց լեզուն այլընտրանքային քննություն է դառնում, սա խայտառակություն է. մասնագետներն ահազանգում են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը փոփոխում է  պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը։ Նոր  նախագծով սահմանվում է, որ դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ: ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա կամ նախորդ տարիների շրջանավարտները միասնական քննություններ կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հունիսին, իսկ մինչև հուլիսի 31-ը` զորացրվող դիմորդները, օտարերկրացիները ՝ տվյալ տարվա հունվարին և հուլիսին: Քննարկումները ցույց են տալիս,որ նախագիծը  արժանացել է ոլորտի մասնագետների, ներկայացուցիչների հավանությանը։

Ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Ալբերտ Ա. Մակարյանը  «Առաջին լրատվականի»  հետ զրույցում ասաց, որ որոշումը միանշանակ դրական և խելամիտ է, շահավետ՝ բոլոր կողմերի համար, հատկապես  դիմորդների՝ ուսանող դառնալու հնարավորության մեծացման առումով։ «Փորձը  ցույց է տալիս, որ դիմորդների մեծ մասը քննության ընթացքում այնքան շատ է հուզվում, որ կարող է քննությունը ձախողել  ամբողջապես՝ չստանալով անցողիկ շեմը հաղթահարող բավարար միավորներ։ Հաշվի առնելով՝գործ ունենք մարդկանց  հուզական աշխարհի անկանխատեսելի ընթացքի հետ, իհարկե, շատ ճիշտ է, նրանց  ևս մեկ հնարավորություն տալ, որ  ավելի լավ պատրաստված   փորձեն»,- նշեց գրականագետը։ Մյուս կողմից, ըստ Մակարյանի, դրական է նաև, որ նախագիծը  նպաստելու է դեպի բուհեր ուսանողության հոսքի քանակի ավելացմանը, որը  վերջին տարիներին  շատ ֆակուլտետներում՝ այդ թվում հայ բանասիրության, բավականին  նվազել է։ Բացի այդ՝ նա մատնանշեց այլ երկրների՝ մասնավորապես ԱՄՆ-ի  հաջող կրթական փորձը, որով  երևում է՝ ինչքան արդյունավետ է աշխատում նմանատիպ ծրագիրը բոլոր առումներով՝  թե´ ուսանողության պատրաստվածության, թե քանակի, թե կրթության որակի տեսանկյունից։ Նա համոզված է, որ նախագիծը  լրացուցիչ բարդություններ չի առաջացնի։ Նախագծի մեջ, որպես  գովելի  դրույթ, առանձնացրեց  այն, որ երկու քննությունների արդյունքում պահպանվելու է ուսանողի ստացած գնահատականներից բարձրը՝ անկախ հաջորդականությունից, այսինքն, եթե հունիսին կամ հուլիսին հանձնած քննության բալն ավելի ցածր լինի, դա չի խոչընդոտի, որ հաշվի նախորդ քննության  ավելի բարձր ցուցանիշը։

Նա, սակայն, վրդովված է մեկ այլ որոշումից, ըստ որի՝ հայոց լեզուն այլընտրանքային քննություն է դառնում որոշ հումանիտար ֆակուլտետների ընդունելության ժամանակ։ «Այդպես չի կարելի, դա պարզապես խայտառակություն է։ Ինչպես կարելի է մայրենին ստորադասել օտար լեզին։ Անգլերեն կամ ինչ և ինչքան  լեզու ասես կարելի է սովորել, բայց ինչպես Խաչատուր Աբովյանն  է ասել. «Տասը լեզու իմացեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք»,- ընդգծեց   բանախոսը։ Նա ասում  է, որ իր համար անհասկանալի է՝ինչպես կարելի է օրինակի համար  պատկերացնել իրավաբանի, ով վատ է տիապետում կամ շատ  վատ իր մայրենին։ Ըստ Մակարյանի՝ այդ պատկերն ենք ունենալու, քանի որ ոչ ոքի համար  գաղտնիք չէ, որ մեր դպրոցները չեն տալիս  բավարար գիտելիքներ նաև «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։

Մեզ հետ զրույցում նա ուրախությամբ  նշեց, որ անհամբեր սպասում է մոտ ապագայում Ազգային ժողով քննարկման ներկայացվող մի նախագծի, որով  նախատեսվում է հայոց լեզվի քննությունը պարտադիր դարձնել բոլոր բուհերում՝ անկախ կարգավիճակից, և լիահույս է ,որ այն կընդունվի միաձայն։

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի, որ բանավոր քննությունը դուրս է գալիս ընդունելության ցանկից, պարոն Մակարյանը պատասխանեց՝ միանշանակ բացասական։ Բանախոսը նախ՝ անհիմն է համարում սուբյեկտիվ  գործոնի պատճառաբանությունը, քանի որ այն էլ հայ բանասիրականում նման խնդիր չի կարող լինել, հակառակը՝ամեն ինչ արվում է՝ ուսանողներին ընդառաջելու, բուհ ընդունելու համար։ «Բացի այն, որ սա գրականության, բանավոր օտար լեզուների իմացության վրա բացասաբար կազդի, այլև  անցնող տարիներրի փորձը ցույց է տալիս, որ մարզերի երեխաները  շատ հաճախ օտար լեզուների քննությանը չեն կարողանում լավ պատրաստվել  և վտանգ կարող է առաջանալ, որ մեծ քանակ կազմի ցածր և անբավարար գնահատականները և արդյունքում կստացվի հակառակը՝ բուհեր ավելի քիչ թվով ուսանողներ կընդունվեն»,-նշեց Մակարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում