Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ Խորհուրդը որոշում է կայացրել Ղազախստանում իրավիճակը կայունացնելու համար բավարարել այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմաիտ Տոկաևի դիմումը և ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան: Այդ մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, որովհետև 2022 թվականի հունվարից Հայաստանը սկսել է նախագահել ՀԱՊԿ-ում և ընթացակարգային գործողությունները նախագահող երկրի պարտականությունն են: Ղազախստանում տեղի ոնեցող իրադարձությունների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ղազախագետ Շուշան Խաչատրյանի հետ: