Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Հայ-ամերիկյան հարաբերության «դարի» մարտահրավերը

Հունվարի 7-ը հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբարության հաստատման օրն է, այս տարի՝ 30-րդ տարեդարձը: 1991 թվականի դեկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը ճանաչեց Հայաստանի անկախությունը, իսկ երկու շաբաթ անց՝ 1992 թվականի հունվարի 7-ին երկրները հաստատեցին դիվանագիտական հարաբերություն: Հայ-ամերիկյան հարաբերության 3 տասնամյակի ընթացքը բավականին լայն ու ընդգրկուն է: Միացյալ Նահանգներն այդ ընթացքում հսկայական ֆինանսական, տեխնիկական, տնտեսական և այլ բնույթի օժանդակություն է ցուցաբերել նոր անկախացած երկրին:

Միաժամանակ, Նահանգները Մինսկի խմբի համանախագահ է և ներգրավված է Հայաստանի համար առանցքային, թերևս ողնաշարային նշանակություն ունեցող արցախյան գործընթացում: Նահանգները միևնույն ժամանակ պարբերաբար խոսել է Հայաստանի, հայկական պետականության համար թերևս էլ ավելի խորքային ու առանցքային մի հարցի՝ հայ-թուրքական կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ: Միևնույն ժամանակ, հայ-ամերիկյան հարաբերության երրորդ տասնամյակը խոշոր հաշվով բաժին է ընկնում Հայաստանի և ռեգիոնի համար հետպատերազմյան մի նոր շրջանի, որտեղ արմատապես նոր իրողություններ են մինչև անգամ աշխարհաքաղաքական հարթությունում:

Միով բանիվ, անկասկած է մի բան, որ Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ հարաբերությունն ու դրա առարկայական, ընդգրկուն սերտացումը Հայաստանի համար անվտանգային, արդիականացման, զարգացման կարևորագույն հարց է: Միաժամանակ պետք է խոստովանել, որ այդ հարցը բախվում է իհարկե հայ-ռուսական հարաբերության խնդրին և Ռուսաստանի քաղաքականությանը, որը այս շրջափուլում ԱՄՆ հետ դիմակայության առումով հասել է թերևս վճռորոշ մի կետի՝ բավականին անորոշությամբ, ինչը մարտահրավեր է Հայաստանի համար:

Ահա այս իրավիճակում, իր կարևորությամբ հանդերձ, հայ-ամերիկյան հարաբերության խորացումը պահանջում է թերևս ոչ թե բաժակաճառային կամ արարողակարգային բնույթի հերթապահ խոսքեր ու արձանագրումներ, այլ, համատեղ նախաձեռնություններ, առաջին հերթին թերևս տնտեսական և հասարակական տիրույթում, որը թոււյլ կտա առավելագույն արդյունավետությամբ փորձել շրջանցել աշխարհաքաղաքական սուր անկյունները: Իսկ այստեղ առանցքային և արժեքավոր դեր ունի հայկական Սփյուռքը, ամերիկահայությունը, ընդ որում իր բազմազան շերտերով, այդ թվում արդիական, այսպես ասած երիտասարդ Սփյուռքը, որ իբրև շերտ թերևս ձևավորման փուլում է, որն աչքի է ընկնում ժամանակակից իրողությունների հանդեպ ավելի անկաշկանդ և տարածական դիտարկումներով և զերծ է ավանդական «ընկալումներից»: Սա անշուշտ խոսք չէ պայմանականորեն ասած՝ ամերիկահայ սփյուռքի ավանդականն ու արդիականը հակադրելու մասին: Հակառակը, կա այս երկու շերտերը առավել ներդաշնակ և փոխլրացման արդյունավետ սկզբունքով հայկական պետականության խնդիրների լուծմանը ներգրավելու հրամայական, որովհետև թե ավանդականն ունի իր կարևոր նշանակությունն ու առաքելությունը, թե արդիականը ունի իր տեղն ու դերը ձևավորելու անհրաժեշտություն: Հայ-ամերիկյան հարաբերությունը նոր աշխարհհում այդ մարտահրավերի առաջ է և այն պահանջում է աշխատանք, որը կարող է լինել խոսքերից պակաս  հնչեղ, սակայն միաժամանակ ավելի ուժեղ ու հաստատուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում