Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Խելագարություն է այդպես մտածելը. Մեղրիում մարդիկ հանգիստ իրենց համար աշխատում են, ապրում են, ոչ մի խնդիր չկա  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԺԿ քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր մեղրեցի Գրիգոր Հարությունյանը

 Օրերս քննարկում էր եղել, որտեղ երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը նշել էր, որ մեղրեցիներն ասում են, եթե այսպես շարունակվի, պատրաստ են դիմել Իրանին՝ նրանց կազմում ընդգրկվելու համար: Նման դժգոհություններ կա՞ն Մեղրիում:

-Իհարկե ոչ, խելագարություն է այդպես մտածելը: Մեղրիում մարդիկ հանգիստ իրենց համար աշխատում են, ապրում են, ոչ մի խնդիր չկա, ոչ մի սահմանային միջադեպ չկա: Եղիշե Պետրոսյանին ասեք, թող ինչ-որ ձևով ճշտի, թե ով է այդպես ասել և ինչու:

Իսկ Սյունիքում ստեղծված իրավիճակը, Կապան-Գորիս ճանապարհին մաքսակետի տեղադրումը որքանո՞վ է անհանգստացնում տեղի բնակչությանը:

-Ընդհանրապես որ չափով հայ ժողովրդին անհանգստացնում է  այդ իրավիճակը, նույն չափով էլ Սյունիքի բնակչությանն է անհանգստացնում: Եթե պատերազմը չի ավարտվել, եթե ընդամենը հրադադար է, բնականաբար, մարդկանց մեջ նաև անհանգստություն պետք է լինի, բայց այնպես չէ, որ մարդիկ խուճապի մեջ են, մտածում են՝ վայ, կորած ենք, վաղը ինչ է լինելու: Նման տրամադրություններ չկան: Այդ բոլոր տրամադրությունները Երևանում են սարքում ու այստեղից գնում է Սյունիք: Առավոտից երեկո որոշ հեռուստատեսություններ, լրատվամիջոցներ դա են փորձում անել:

Դուք ինչպե՞ս եք գնահատում Սյունիքով երկաթգծի հնարավոր բացումը, Ի՞նչ է դա տալու Սյունիքին:

-Եկեք Սյունիքի մարզը չանջատենք Հայաստանից, ես չեմ հասկանում, թե ինչու են անընդհատ փորձում անջատել: Եթե Հայաստանին օգուտ լինի, կարո՞ղ է մարզին օգուտ չլինի: Ես ուրիշ հարց տամ. Քաջարանի և Ագարակի կոմբինատների խտանյութը հազարավոր տոննաներ են, օրական 40-50 մեքենա տեղափոխում են Երևան, որտեղից էլ բարձում են: Ենթադրենք, այդ խտանյութը Մեղրիի հատվածում բարձեն, օգուտ կբերի՞, թե՞ չի բերի, ծախսերը կկրճատվե՞ն, թե՞ չեն կրճատվի: Վերջապես քանի տարի մենք բողոքում ենք, որ շրջափակման մեջ ենք,  հիմա եթե հնարավորություն կա, որ վերականգնվեն ճանապարհները, դե՞մ պետք է լինենք:  Լավ, ենթադրենք չեն բացում ճանապարհները, դրանով մեր երկիրն ուժեղանո՞ւմ է, թե՞ թուլանում է: Վերջապես երկաթուղին ինքը ռազմավարական ոլորտ է, և դրանով շահագրգռված են շատ երկրներ, այդ թվում Իրանը, Ռուսաստանը, ԵՄ-ն: Այսինքն՝ դա ևս ինչ-որ ձևով երաշխավորում է անվտանգությունը: Կամ Հյուսիս-Հարավ ճանապարհը եթե գործի, դա նշանակում է, այլևս ոչ մեկը ռիօսկ չի անի հարձակվել այդ ճանապարհի վրա, որովհետև այդ ճանապարհը կապվելու է և Իրանի, և Ռուսաստանի, և Հնդկաստանի հետ: Ճանապարհները շատ կարևոր են:

Պատերազմը ջարդեց մեր մեջքը, բայց մենք ոտքի կկանգնենք:

Կապանում Իրանի հյուպատոսություն բացելը շատերն անհրաժեշտություն են համարում: Ինչպե՞ս եք գնահատում:

-Իհարկե դա դրական է: Դրա մեջ ի՞նչ վնաս կարող է լինել: Ռազմաբազա չեն դնում, հյուպատոսություն են բացում: Դա նշանակում է, որ մեր բարեկամ Իրանը հետաքրքրված է դրանով: Իրանը նույնպես հայտարարում է, որ սահմանների փոփոխությունն անթույլատրելի է, իրենք դա չեն ընդունի, և եթե նման բարեկամ երկիրն ուզում է հյուպատոսություն բացել, ինչի՞ պետք է դեմ լինենք: Երևանում որ դեսպանություն են բացել, վա՞տ է: Հյուպատոսությունն էլ բացում են, որ մարդիկ, որոնք ուզում են մեկնել Իրան, չգան հասնեն Երևան:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում