
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը
–Պարոն Չաքրյան, օրերս տեղի ունեցավ հեռախոսազրույց Պուտինի և էրդողանի միջև, որի ընթացքում հնչել են փոխադարձաբար ջերմ շնորհավորանքներ և պատրաստակամություն համագործակցության շարունակության մասին: Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասին: Իսկ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հունվարի 14-ին Մոկսվայում է կայանալու առաջին հանդիպումը Հայաստանի և Թուրքիայի միջև: Ինչո՞ւ Ռուսաստանը: Ի՞նչ վտանգներ եք տեսնո՞ւմ և ի՞նչ սպասել այս գործընթացից:
-Տեղի է ունենում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդների պայքար Ռուսաստանի և Արևմուտքի՝ կոնկրետ ԱՄՆ-ի գլխավորությամբ ,նաև ԵՄ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ: Մոսկվայում հանդիպումը ևս այդ սուր մրցապայքարի դրսևորումներից է: Ռուսաստանը փորձում է Հայաստանի միջոցով իր դիրքերը բարելավել: Այստեղ եմ տեսնում թաքնված վտանգներ: Թուրքական լրատվամիջոցին մեկ ամիս առաջ Պուտինի խորհրդականներից մեկը խոստովանել էր, որ լավագույն համագործակցությունը Թուրքիայի հետ կայացել է Արցախի պատերազմի ժամանակ, թեև անկախ այս հայտարարությունից էլ՝ պարզ էր Ռուսաստանի դավաճանությունը: Ի՞նչ կոնկրետ վտանգներ կարող են լինել այս պարագայում: Ցավոք, չի բացառվում, որ արդյունքում ականատես լինենք նոր ռուս-թուրքական գործարքի: Ես կարծոմ եմ՝ Մոսկվան ցանկանում է՝ համաձայնություն կայացվի, որով կբացվի երկու միջանցք՝ մեկը Մեղրիով, մյուսը՝ Իրանի հետ սահմանի երկայնքով: Բացի այդ՝ չի բացառվում մեզ համար ամենավատ սցենարը. Պուտինը Լավրովին ուղարկի Բաքու, Ադրբեջանական զորքերը կներխուժեն Սյունիք, որից հետո Պուտինը կհիշի, որ ռազմավարական դաշնակիցն է, զորքեր կմտցնի և Զանգեզուրը կվերածի Արցախից հետո երկրորդ զորանոցի,իսկ ադրբեջանական զորքերը կմնան այնտեղ,որտեղ կհասնեն: Այսինքն՝ դե յույրե քարտեզով մերը կլինի Զանգեզուրն ամբողջությամբ, սակայն դե ֆակտո կկիսվի, ինչպպես որ Արցախի մասնատված հատվածի ճակատագիրն է: Սրանով է շատ վտանգավոր: Իսկ Թուրքիան հենց դա է ցանկանում, ոչ թե ճանապարհների ապաշրջափակում: Թուրքիան դեռևս 93 թվականին և դրանից առաջ էլ բարձրաձայնել են, որ պետք է լինի Մեղրիով միջանցք այն նույն կարգավիճակով, ինչ որ Լաչինի միջանցքն է, որպեսզի Նախիջևանով ուղիղ կապ հաստատի Ադրբեջանի հետ: Այդպիսի փորձ արել են նաև 1918-20թթ., բայց կարմիր բանակը թույլ չտվեց: Բացի այդ՝ Մոսկվան կփորձի 3+3 ձևաչափի ակտիվացմանը նպաստել՝ ի հաշիվ Մինսկի խմբի գործարկման և ի վնաս Հայաստանի շահերի, միայն թե դուրս մղի տարածաշրջանից ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ինչպես որ Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ կարողացան գործընթացից դուրս թողնել: Բայց Բայդենը և Մյունխենի համաժողովում, և Բրյուսելի գագաթաժողովում վերահաստատել է, որ իրենք վերադարձել են տարածաշրջան: Իսկ Ռուսաստանի համար այսօր Ուկրանայի հետ պայթյունավտանգ հարաբերությունների կարգավորման վրա է սևեռված: Արևմուտքի վերադարձը կասեցնելու համար ՌԴ-ն պատրաստ է «Զանգեզուրի միջանցք» տալ և պարտաադրել 3+3 ձևաչափը:
-Այս հարցում ի՞նչ դերակատարում ունի Ուկրիանայի ճգնաժամը: Իրանի դիրքորոշումը: Հայտնի է, որ օրերս Իրանը հայտարարեց՝ Կապանում հյուպատոսարրան բացելու մտադրության մասին, որից օրեր անց ՝արդեն 2022-ին, վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի նախագահի հետ, որի ընթացքում շեշտվել է առևտրատնտեսական հարաբերությունների սերտաացումը և ճանապարհների ինքնիշխանության պահպանման կարևորությունը:
–Իրանի դիրքորոշումը փոքր-ինչ հակասական է, այդ թվում 3+3-ի մասով, բայց նա շահագրգիռ է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանությամբ, դրան գումարած՝ տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման: Այդ թվում՝ նա ինքը կուզենար Ռուսաստանի փոխարեն մեր մեծ եղբայր երկիրը հանդիսանար, բայց ոչ բարովին դա Մոսկվան է, որի եղբայրությունը թշնամուս չէի ցանկանա: Ըստ երևույթին՝ Ուկրաինայի խնդրի հետ կապված շահագրգիռ երկրների կողմից վտանգ կա,որ Ուկրաինայի խնդրի սրացումը կարող է պատճառ դառնալ Ռուսաստանի ՝տարածաշրջանից հեռացման: Մեզ համար, կարծում եմ, լավ է, որ Ուկրաինայի հակամարտության հետ կապված մեծանան ճնշումներն ու պատժամիջոցները, որի հետևանքով շատ հնարավոր է զիջի Մոսկվան: Ինչքան էլ համառի Ռուսաստանը, միևնույն է՝Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ է դառնալու, հետո հերթը կհասնի Վրաստանին: Ես չեմ բացառում նույնիսկ Ռուսաստանի համառման պատճառով չեչենական երկրորդ պատերազմի վերսկսումը, որով Ռուսաստանը կպարտվի այդ հակամարտության մեջ և կզիջի դիրքերը հարկադրված: Մենք էլ կազատվենք այդպիսով այդ հայատյաց Պուտինի չարագործությունից ու շունչ կքաշենք:
-Ի՞նչ եք կարծում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում տեղի կունենա, թե՞ հերթական անգամ ականատես ենք լինելու Թուրքիայի կողմից անընդունելի նախապայմանների առաջքաշմանը և այդ գործընթացի ձախողմանը: Ի՞նչ կտա այժմ մեզ այդ կարգավորումը և ի՞նչ վտանգներ է պարունակում:
-Չեմ կարծում՝ առաջին հանդիպմանը նախապայմաններ առաջ քաշվեն և հատկապես մեզ հայտնի նախապայմանները, որոնք են՝ Ցեղասպանության ճանաչման մոռացում, որն ինչ-որ չափով չեզոքացվեց Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչմամբ, հաջորդը՝ Արցախի խնդիրն էր, որը ևս մասամբ լուծվել է՝ կիսելով այն ռուսական խաղաղապահների, որոնց ես պատժիչ ուժեր եմ անվանում, և ադրբեջանական զորքերի միջև, որպես փոխհատուցում՝ հավելյալ տարածքներ տալով, մյուսը՝ Հայաստանից պահանջել, որ սփյուռքահայությանը արգելի զբաղվել հակաթուրքական գործունեությամբ, որը նույնպես հիմա իմաստ չունի: Եթե Ուկրիանական խնդիրը որոշ չափով կարգավորվի, վերջինս կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, հետո Վրաստանին հերթը կհասնի, և այստեղ ռուսական ռազմաբազայի գոյությունն անիմաստ կդառնա: Նոր նախապայմանները բխելու են իր և Ադրբեջանի նոր պահաանջներից, որի մասին վերևում նշեցի: