Friday, 19 04 2024
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա

Իրանի համար կարևոր է այլընտրանքային ապահով ճանապարհների գոյությունը, ինչը միմիայն Հայաստանն է ապահովում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը

Տիկի՛ն Բեգիջանյան, հունվարի 3-ին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հեռախոսազրույցը։ Ըստ Իրանի նախագահի պաշտոնական կայքի՝ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը բոլոր տարածքների ու այդ երկրով անցնող ճանապարհների նկատմամբ», նաև ընդգծել է, որ Իրանն աջակցում է բոլոր անցակետերը հանելուն։ Մինչդեռ ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ չի նշվել, որ Իրանի նախագահը պաշտպանում է ՀՀ ինքնիշխանությունը բոլոր տարածքների ու ճանապարհների նկատմամբ, նաև չի հստակեցրել՝ ինչ անցակետեր հանելու մասին է խոսում իրանական կողմը։ Ինչո՞ւ է հայկական կողմն այս կետը շրջանցում։

 -Իրանի քաղաքականությունն ի սկզբանե եղել է տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի ինքնիշխան և հզոր լինելն Իրանի անվտանգության շահերից է բխում, և իրանցիները ոչ մի առիթ բաց չեն թողնում դա նորից շեշտելու համար։ Հենց այստեղ են մեր և նրանց շահերը համընկնում։ Իշխանությունները եթե հիմա որոշ մանրամասնություններ շրջանցում են, հստակ չենք կարող ասել, թե ինչու։

Իհարկե, բանակցությունները ողջունում են բոլորը, սակայն ինչպիսի բանակցություններ, բանակցություններ հանուն բանակցությունների՞, թե՞ բանակցություններ պարտադրանքի, թե բանակցություններ հավասարը հավասարի սկզբունքով։ Նորմալ կլինեն բանակցությունները, եթե հավասարը հավասարի սկզբունքը գործի, և մենք կարողանանք մեր շահերը պաշտպանել և ոչ թե որպես պարտված կողմ՝ ինչ թելադրում են, ընդունենք։ Սա է տարբերությունը։

-Այնուամենայնիվ, ինչո՞ւ է իրանական կողմը խոսում անցակետերը հանելու մասին։ Ի՞նչ դժվարություններ են ստեղծում այդ անցակետերն Իրանի համար։

 Այն անցակետերը, որոնք կան այսօր Սյունիքում, իրանական կողմի համար վտանգներով լի են, հերթեր են առաջանում, հատկապես, որ մասնավոր սեփականատերերը հարկեր էլ պետք է մուծեն երկու անգամ, մեկը հայկական կողմում, մյուսը՝ ադրբեջանական: Բնականաբար, Իրանին այս ամենը ձեռնտու չէ, իրանցի գործարարներին արդեն ձեռնտու չէ որևէ բան արտահանել, կամ զգալիորեն կկրճատվի թե դեպի Հայաստան արտահանումը, թե Հայաստանով դեպի Վրաստան ու Ռուսաստան արտահանումը։ Իրենց համար կարևոր է այլընտրանքային ապահով ճանապարհների գոյությունը, իսկ այդպիսի ճանապարհներն անցնում են միմիայն Հայաստանով: Ադրբեջանով և Թուրքիայով այդ ճանապարհները Իրանի համար վստահելի չեն։ Սա է ամբողջ հարցը, դրա համար էլ ամեն անգամ Իրանը նորից շեշտում է այդ հանգամանքը։

-Հնարավո՞ր համարո՞ւմ եք, որ լինի պայմանավորվածություն՝ Սյունիք -Կապան ճանապարհի անցակետերը հանելու վերաբերյալ։

 Չեմ կարող ասել։

-Իրան-Հայաստան հարաբերություններում նոր փո՞ւլ է սկսվում՝ հաշվի առնելով Կապանում հյուպատոսության բացումն առաջիկայում։

 -Կարելի է ասել, որ որոշակի ակտիվություն կա, և մինչև 44-օրյա պատերազմը և՛ հայկական կողմը, և՛ իրանական կողմն անընդհատ շեշտում էին բարիդրացիական հարաբերությունների մասին, որ որևէ խնդիր չկա, որ երկու տարբեր կրոնների պետություններ կարողանում են նման համերաշխություն ցուցաբերել  և այլն։ Այսինքն լեփ-լեցուն հաճոյախոսություններ էին, բայց ո՛չ Հայաստանն էր ակտիվ քայլեր անում՝ տարբեր պատճառներով պայմանավորված, Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների պատճառով, ո՛չ Իրանը: Այդ պայմաններում Իրանին էլ ձեռնտու էր, որ եթե Հայաստանն ակտիվ չէ, Ադրբեջանի, Թուրքիայի և իսլամական երկրներում Իրանի հասցեին քննադատություններ ավելի քիչ կլինեն, բայց հիմա երբ խնդիրն անմիջականորեն կապված է Իրանի շահերի հետ, Իրանն ավելի ակտիվություն է ցուցաբերում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում