Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Էրդողանի խորհրդանշական զանգը. նոր բարդ հանգույց Հայաստանի համար զգայուն թելերով

Թուրքիայի նախագահ Էրդողանը իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Ժապարովի հետ: Բնականաբար հեռախոսազրույցի առանցքում եղել է Ղազախստանի իրադրությունը: Էրդողանի զանգը բավականին խորհրդանշական, ինդիկատորային է: Այն, ինչ տեղի է ունենում Ղազախստանում, Թուրքիայի համար ունի խորքային ռազմավարական և տակտիկական ռիսկեր: ՀԱՊԿ գործիքով Ռուսաստանի արագ միջամտությունը կանխել է ղազախական ներկլանային պայքարը, որի շրջանակում իսլամամետ-թյուրքամետ էլիտաները փորձում էին օգտագործել սոցիալական բողոքի ալիքը իշխանությանը հեռացնելու համար: Եթե դա տեղի ունենար, ապա Ղազախստանում Թուրքիայի ամրապնդումն ու այդպիսով նաև կենտրոնասիական գոտում ներկայության ուժգնացումը կդառնար թերևս անկասելի: Ընդ որում պակաս հատկանշական չէ այն, որ Ղազախստանում իրադարձությունների այդպիսի զարգացումը տեղի է ունենում Թուրքիայում մոտ մեկ ամիս առաջ կայացած Թյուրքալեզու պետությունների Վեհաժողովից հետո, որի ընթացքում ընդունվեցին մի շարք առանցքային որոշումներ, այդ թվում խորհուրդը կազմակերպության՝ մշտական գործող ռազմա-քաղաքական սուբյեկտի վերածելու մասին որոշումը: Իսկ Ղազախստանը Թյուրքալեզու աշխարհում Թուրքիայից հետո ըստ էության երկրորդ պետությունն է, միաժամանակ առանցքային նաև նրանով, որ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է, ինչպես նաև Չինաստանին սահմանակից:

Կարելի է պատկերացնել, թե թյուրքական աշխարհ կոչվածի մոբիլիզացիայի ռազմավարություն իրականացնող Էրդողանի համար որքան կարևոր է Ղազախստանը: Ավելին, բացառելի չէ և այն, որ ամենևին պատահական չէր իրադարձությունների այդօրինակ զարգացման զուգահեռը ամերիկա-ռուսական բանակցության սպասվող ինտենսիվ փուլի հետ: Համենայնդեպս կա հարցի հիմք, թե արդյո՞ք կարող էր լինել հաշվարկ, որ Ռուսաստանը գերկենտրոնացած լինելով ԱՄՆ հետ բանակցության վրա՝ ուկրաինական էպիկենտրոնով, կարող է պարզապես չհասցնել արձագանքել, բայց արձագանքը եղավ բավականին արագ, ինչը անակնկալի բերեց Թուրքիային:

Հնարավոր է դիտարկել բազմաթիվ վարկածներ, սակայն հատկանշական է նաև այն, որ այս ֆոնին տեղի ունեցած Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույցում Ղազախստանից բացի քննարկվում են նաև Բոսնիայի իրավիճակն ու ռուս-ամերիկյան առաջիկա բանակցության հետ կապված հարցեր: Ընդ որում հատկանշական է, որ Ռուսաստանի հետ խոսվել է արտգործնախարարի, իսկ Կիրգիզիայի հետ՝ նախագահի մակարդակով, այն էլ Էրդողանի նախաձեռնությամբ: Բանն այն է, որ Ղազախստանի հարցում ռուսական «բլից-կրիգի» հաջողելու պարագայում կենտրոնասիական ռեգիոնում Էրրդողանի «թյուրքական» հենակետի դերում կմնա թերևս միայն Կիրգիզիան, այն էլ պարզ չէ, թե ինչ վիճակում, եթե հաշվի առնենք անցյալ տարվա գարնանն ու ամռանը կիրգիզ-տաջիկական սահմանին բռնկումները: Իհարկե դեռ անորոշ է Ռուսաստանի հեռանկարը Ղազախստանում և այդ հարցն ամենայն հավանականությամբ կդառնա նաև ամերիկա-ռուսական բանակցության քննարկման նոր թեմա, եթե այդ թեման չի եղել արդեն իսկ գոյություն ունեցած շփումներում, այդ թվում Բայդեն-Պուտին մակարդակում: Ղազախստանում Թուրքիայի ուժեղ ներկայության ձախողման հարցում գոհ կլինի նաև Չինաստանը, հաշվի առնելով ույգուրական խնդրում Թուրքիայի դիրքորոշումը: Միով բանիվ, կենտրոնասիական ռեգիոնում ձևավորվում է նոր ու բարդ հանգույց, այդ թվում Հայաստանի համար զգայուն թելերով: Թուրքիայի դիրքերի թուլացումը սակայն Հայաստանի համար կարող է լինել նվազագույն գոհացուցիչ, հատկապես հայ-թուրքական գործընթացի հնարավոր ծավալման համատեքստում, որտեղ ցանկալի չէ էրդողանյան Թուրքիայի աշխարհաքաղաքական ուժեղացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում