Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Գյումրու քաղաքապետը մտադիր է հանուն քաղաքի զարգացման աշխատել առանց ամբիցիաների

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը չի հերքում՝ քաղաքում խնդիրները շատ են, լուծումները բարդ: Քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի համար քաղաքապետը պատրաստ է աշխատել առանց ամբիցիաների ու կուսակցական մտածելակերպի:

Գյումրու քաղաքապետը, «Արմենպրես»-ին քաղաքի զարգացման իր տեսլականը ներկայացնելով, չհերքեց՝ Գյումրիում առկա խնդիրները շատ են՝ տնակներ, անօթևաններ, գործազրկություն: Բայց քաղաքապետը հույս ունի, որ կստացվի բոլոր խնդիրները կամաց-կամաց լուծել: Այս տարի կշարունակվեն ճանապարհաշինական ծրագրերը՝ ինչպես պետական, այնպես էլ համայնքային միջոցների հաշվին: «Խնդիրները շատ են, լուծումները երբեմն բարդ: Բնականաբար, փորձում ենք գիշերը ցերեկ աշխատել: Դժվարություններ կան, բայց հաղթահարելի են»,-նշում է քաղաքապետը՝ վստահեցնելով, որ մշակութային, մարզական ավանդույթներ ունեցող քաղաքը ղեկավարելը պարտավորեցնող է: Քաղաքը զարգացնելու համար «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը ներկայացնող Գյումրու քաղաքապետն իր բանաձևն ունի՝ հանուն քաղաքի, առանց կուսակցական մտածելակերպի: «Աշխատող մարդու համար կուսակցական մտածելակերպ չկա: Գործերը շատ են, պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք ստեղծված իրավիճակից դուրս գալ: Բոլոր կուսակցությունների հետ լավ հարաբերությունների մեջ ենք՝ և ընտրությունների շեմը հաղթահարած, և չհաղթահարած ուժերի: Մենք կառուցողական ենք ու բաց: Քաղաքը փոքր է՝ քաղաքականությամբ զբաղվելը սխալ»,-նշում է Վարդգես Սամսոնյանը՝ հավելելով, որ քաղաքը զարգացնելու համար ամբիցիաները մի կողմ պետք է դնել:

Նորընտիր քաղաքապետը չի թաքցնում՝ աշխատանքային կենսագրությունը սկսել է «Գարեջրի ածիկի» գործարանում բանվորությունից, ու դա է պատճառը, որ կարևորում է ցանկացած աշխատանք: Նր խոսքով՝ գնահատել ու արժևորել է պետք հատկապես նրանց, ովքեր, չնայած եղանակային պայմաններին, իրականացնում են քաղաքի մաքրման աշխատանքները: Մինչև Գյումրու քաղաքապետ դառնալը Սամսոնյանը ղեկավարել է «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկը ու լավ գիտի այդ դժվարությունները: «Քաղաքի նկատմամբ սերը սեփական տան պես պետք է լինի»,-ասում է Սամսոնյանը:

Քաղաքապետարանի ծախսերը նվազեցնելու համար Գյումրու քաղաքապետարանում կրճատվել է ծառայողական մեքենաների թիվը, քաղաքապետն էլ է հրաժարվել ծառայողական մեքենայից ու իր սեփական մեքենայով է աշխատանքի գնում։

Քաղաքապետի համար այս ընթացքում ամենամեծ դժվարությունը ընտանիքին քիչ ժամանակ տրամադրելն է. 3 երեխաների հայրը անկեղծանում է՝ չի հասցնում զավակների մեծանալը տեսնել: «Մինչև պաշտոնը ստանձնելն ասում էի՝ բնակչությունը քվե տվեց, կշահի քաղաքը, կտուժի ընտանիքը, չտվեց՝ կշահի ընտանիքը: Հիմա «տուժողը» ընտանիքն է: Ուշ եմ գնում տուն, շուտ աշխատանքի գալիս, չեմ հասցնում երեխաներիս տեսնել»,-ասում է քաղաքապետը՝ նշելով, որ իր երեխաների ապագան հենց Գյումրիում է տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում