ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Փաշինյանին է ներկայացրել ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի գործուղման կազմակերպչական հարցերի ընթացքը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ղազախստանի իրադրության կարգավորման մասին ՀԱՊԿ որոշման կատարման մանրամասները։
Զասը ներկայացրել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի գործուղման կազմակերպչական հարցերի ընթացքը։
Զրույցի ընթացքում նշվել է, որ շարունակվում է խաղաղապահ զորամիավորումների տեղափոխումը Ռուսաստանի ԶՈւ ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, իրադրության կայունացման գործում Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմիններին աջակցություն ցուցաբերելը։