Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանի ոսկե հնարավորությունը «Ռոմայի» անկման ֆոնին

Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրում «Ռոման» սկզբունքային խաղում 3։1 հաշվով զիջեց «Միլանին»։ Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Օլիվյե Ժիրուն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ 17-րդ րոպեին Ժունիոր Մեսիասը կրկնապատկեց հաշիվը։ Առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ հաշիվը կրճատեց Թեմի Աբրահամը, 82-րդ րոպեին սակայն Ռաֆայել Լեանը խփեց «Միլանի» երրորդ գոլը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։Այս խաղից հետո «Միլանը» 45 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ռոման»՝ 32 միավորով յոթերորդը։ Երեկվա խաղում կրկին համոզվեցինք, որ պատրաստ չէ ձեռնոց նետել Ա սերիայի ֆավորիտներին։ Համոզվեցինք նաև, որ ներկայիս «Ռոման» ի զորու չէ մրցաշրջանն ավարտել լավագույն քառյակում, ինչը հնարավորություն կտար մասնակցելու Չեմպիոնների լիգայի խմբային փուլին։

Ակնկալում էինք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տիտղոս կնվաճի նաև Հռոմի թիմի կազմում, բայց․․․։ Վստահաբար կարող ենք ասել, որ Իտալիայում տիտղոս նվաճելու համար Մխիթարյանը պետք է հեռանա «Ռոմայից»։ Երեկ մի փոքր ավելի դիպուկ գտնվելու դեպքում «Միլանը» կարող էր հաղթել ջախջախիչ հաշվով։ «Ռոմային» երկու անգամ փրկեց դարպասաձողը, իսկ հանդիպման վերջնամասում Զլատան Իբրահիմովիչին չհաջողվեց անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը։ Ժոզե Մոուրինյոյի «Ռոման» խղճուկ և անօգնական տեսք ուներ։ Իտալական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն «Ռոման» մտադիր չէ երկարաձգել պայամանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ։ Ամռանը հայ ֆուտբոլիստը կարող է ստանալ ազատ խաղացողի կարգավիճակ և առանց ֆինանսական փոխատուցման այլ թիմ տեղափոխվել։ Հայաստանի ազգային հավաքականի ավագի տրանսֆերային արժեքը վերջին շրջանում զգալիորեն նվազել է հասնելով 10 միլիոն եվրոյի։ Սա նշանակում է, որ անկախ Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների պահանջարկը աստիճանաբար նվազում է։ Ստեղծված իրավիճակում Մխիթարյանն ունի թերևս ոսկե հնարավորություն։ Խոսքը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում այլ ակումբ տեղափոխվելն է։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանը» և «Ինտերը» կպայքարեն Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար։ Այս մասին գրել էր calciomercatonews-ը, հավելելով, որ վերջին շրջանում հայ կիսապաշտպանը գտնվում է նշված թիմերի ուշադրության կենտրոնում։

Աղբյուրը նշում է նաև, որ ներկայում Մխիթարյանը վաստակում է տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն ունի հնարավորություն ավելի քիչ վաստակելու պայմանով խաղալ Ա սերիայի թոփ ակումբներից մեկում։ Մասնավորապես, Մխիթարյանը ձմռանը նույն «Միլանում» հայտնվելով հնարավորություն կստանա պայքարելու Իտալիայի չեմպիոնի տիտղոսի համար։ Ամենայն հավանականությամբ հայ ֆուտբոլիստը հնարավորություն կստանա նաև գալիք մրցաշրջանում հանդես գալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։ Մի քանի օրից Մխիթարյանը կդառնա 33 տարեկան։ Ընդունենք, որ այս տարիքում թոփ ակումբներում հայտնվելն ու խաղալն այնքան էլ հեշտ չէ։ Հետևաբար, եթե «Միլանի» և «Ռոմայի» մտադրությունները Մխիթարյանի վերաբերյալ հավաստի են, մեր կիսապաշտպանը պետք է օգտագործի ոսկե հնարավորությունը։ Ըստ Իտալական մամուլի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ևս Մխիթարյանը առանց ֆինանսական փոխհատուցման կարող է հեռանալ «Ռոմայից»։

Երեկվա խաղում հայ ֆուտբոլիստը ապացուցեց, որ հատկապես ֆունկցիոնալ առումով պատրաստ է խաղալ կարգով ավելի բարձր ակումբներում։ Տրամաբանական կլինի նաև, որ նույն «Միլանը» օգտագործի հնարավորությունը և պաշտոնական առարկություն անի Մխիթարյանին։ Առաջատար «Ինտերին» «Միլան» այս պահին զիջում է ընդամենը մեկ միավորով և համառ պայքար է մղում չեմպիոնական տիտղոսի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում