Կիևի դատարանը բավարարել է Ուկրաինայի հինգերորդ նախագահ, ժողովրդական պատգամավոր Պյոտր Պորոշենկոյի ունեցվածքի վրա կալանք դնելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը: Պորոշենկոն կասկածվում է պետական դավաճանության և ահաբեկչությանն օժանդակելու համար, հայտնում է Interfax-ը։
Կալանքի տակ դրվող սեփականությունը հիմնականում բնակարաններ են Ուկրաինայի տարբեր քաղաքներում, հողատարածքներ, բաժնետոմսեր մի շարք մասնավոր ընկերություններում։
Պորոշենկոյի փաստաբանը կարծում է, որ որոշման հիմնական նպատակը երկրի նախկին նախագահին քաղաքական գործունեությունից զրկելն է: Նա նաև ընդգծել է, որ բողոքարկելու է գույքի նկատմամբ կալանքի որոշումը։
Պորոշենկոն արտերկրում է։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է Ուկրաինա ժամանել հունվարի 17-ին։ Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը մասնակցելու է դատական նիստերին: