Tuesday, 29 11 2022
01:06
Մունդիալ-2022․ Իրանը պարտվեց․ Անգլիան և ԱՄՆ-ը 1/8-րդ եզրափակչում են
01:00
Չինաստանն Իսրայելին և Թուրքիային կոչ է անում դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա
Ներկայացվել են Հայաստանում թրաֆիքինգի ենթարկված անձանց հիմնահարցերը
Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը նշանակվել են ՔՊ Վարչության փոխնախագահներ
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը 300 հզ դոլար է տրամադրել Դադիանի իշխանների ամրոցի վերականգնմանը
Ռումբի ահազանգ՝ «Զվարթնոց» օդանավակայանում
00:30
ԱՄՆ-ն Եվրոպային ստիպում է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Չինաստանի հանդեպ
00:15
Գնաճն Իսպանիայում նոյեմբերին անսպասելիորեն դանդաղել է
Ղրղզստանն ու Ուզբեկստանը սահմանազատման պայմանագիր են ստորագրել
23:45
Եվրոպան պաշտպանական արդյունաբերության համար նյութերի դեֆիցիտ ունի. Euractiv
23:30
Սմոգը պարուրել է Հնդկաստանի մայրաքաղաքը, օդի աղտոտվածությունը հասել է «սաստիկ» մակարդակի
Հունվար-սեպտեմբերին ՌԴ պետբյուջեի եկամուտներն աճել են 10 տոկոսով
Գրիգոր Մինասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը դատավարական օրենսդրության կատարելագործման գործում
23:00
Իրանի նախագահն օտարերկրյա զորքերի դուրսբերումը տարածաշրջանի անվտանգության երաշխիք է համարել
Հոկտեմբերին անշարժ գույքի առուվաճառքի 3826 գործարք է իրականացվել
22:40
Մեկնարկել է Էմանուել Մակրոնի եռօրյա պետական այցն ԱՄՆ
Պետպատվերի շրջանակներում 4000 դեպքով մատուցվել է վերականգնողական ծառայություն
Փարիզը կարող է պաշտպանական ոլորտում աջակցել, եթե այդպիսի դիմում ստացվի Երևանից
Վարչապետը նոր օգնական ունի
Մարդակեր Քոչարյանը ախորժակ ունի, լծակ չունի. «Հայաստան» դաշինքը ավարտված է
Ավինյանի՝ ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի և Երևանի փոխքաղաքապետի պաշտոնների համատեղումը չի հակասում օրենքին. պարզաբանում
Հնդկաստանի համար հարավկովկասյան ուղղությունը ինստիտուցիոնալ բնույթ ստացավ 44-օրյա պատերազմից հետո
Առաջնահերթություն է տեսչական մարմինների աշխատանքի որակի արդյունավետության բարձրացումը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացվել է տարածաշրջանում առկա մարտահրավերները
Արցախում արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք, կա 2 վիրավոր․ ՌԴ ՊՆ
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ Նոր Խարբերդ գյուղում․ կա տուժած
Նախագահն ուղերձ է հղել Հեռուստատեսության աշխատողի օրվա առթիվ
21:00
Մունդիալ-2022․ Նիդեռլանդներն ու Սենեգալը դուրս եկան 1/8-րդ եզրափակիչ
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում. քաղաքացիները տարհանվել են

Պահանջում ենք ՀՀ կառավարությունից ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց․ ՀԿ-ներ

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների և դրան հետևած ՀԱՊԿ արձագանքի վերաբերյալ։ ՀԿ-ները Հայաստանի կառավարությանը կոչ են անում Ղազախստան զորամիավորումներ չուղարկել։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«2022թ. հունվարի 2-ին Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման որոշման դեմ սկսված ցույցերը տարածվել են ամբողջ երկրով և վերածվել բռնապետական ռեժիմի դեմ ժողովրդական շարժման: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կան ավելի քան 300 վիրավորներ, և տասնյակ սպանվածներ ցուցարարների և ոստիկանների շրջանում: Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալված են՝ առանց մարդու իրավունքների տարրական երաշխիքների ապահովման: Երկրի մի շարք քաղաքներում և Ալմա-Աթայի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն:

2022թ. հունվարի 5-ին նախագահ Տոկաևի կողմից բանավոր դիմում է ներկայացվել ՀԱՊԿ` իրավիճակը հաղթահարելու նպատակով աջակցության ակնկալիքով:

Նույն օրը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց զինված ուժեր ուղարկել այդ երկիր, և դրա մունետիկը եղավ տվյալ պահին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նախագահող՝ Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը ՀԱՊԿ խորհրդի որոշումը հրապարակեց ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում և պաշտոնական սոցիալական հարթակներում՝ ասոցացնելով նման որոշումը Հայաստանի Հանրապետության հետ։ Արդեն իսկ կան նախանշաններ, որ Հայաստանը նախապատրաստում է զորք ուղարկել Ղազախստան՝ ներքաղաքական գործընթացներին ներգրավվելու նպատակով։ Մինչդեռ նույն ՀԱՊԿ-ը ոչ մի գործնական քայլ չարեց Հայաստանի Հանրապետության դեմ արտաքին ագրեսիան վերացնելու ուղղությամբ։

2018-ին Հայաստանի ժողովուրդը մերժել է բռնապետությունը և ժողովրդավարության ամրապնդման ուղի ընտրել։ Հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունը, պետության անվտանգության խոցելի վիճակով պայմանավորված, օգտագործվում է ավտորիտար երկրների ակումբի կողմից, սակայն սա ոչ մի կերպ չի արդարացնելու նրա անհեռատես վարքագիծը և կասկածի տակ է դնելու ժողովրդավարական պետությունների ընտանիքում գտնվելու նրա մտադրությունը։

ՀԱՊԿ անդամ երկրների կազմում Ղազախստանի ներքին գործերին միջամտելը՝ այդ երկրի բնակչության արդարացի ցասման դեմ գործողություններին և մարդու իրավունքների հնարավոր խախտումներին մասնակցությամբ զգալի և անդառնալի վնաս է հասցնելու Հայաստանի միջազգային վարկանիշին՝ իր համապատասխան հետևանքներով։ Մյուս կողմից այն ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է ստեղծելու Ղազախստանի և նաև հարակից երկրների բազմահազար հայության համար, ընդ որում՝ զարգացման ցանկացած սցենարի պարագայում։

Որևէ երկրի ժողովուրդ ինքը պետք է ընտրի իր իշխանություններին, և ոչ մի այլ երկիր չունի լեգիտիմ իրավունք խառնվելու ներքաղաքական կյանքին։ Հայաստանի զինված ուժերը այսօր իրենց առաքելությունն ունեն մեր երկրի սահմանների պաշտպանության գործում և չպետք է ի սպաս դրվեն Հայաստանի անվտանգության սպառնալիքներին անտարբեր և Արցախում էթնիկ զտումը ողջունող օտար բռնապետների շահերին։

Դատապարտու՛մ ենք ՀՀ կառավարության անհեռատես և անպատասխանատու քայլերը։

Պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ ողջամիտ լինել իր որոշումներում և ձեռնպահ մնալ Հայաստանի վարկանիշը վտանգի ենթարկելուց, օկուպանտի կարգավիճակում հայտնվելուց և՝ վտանգի չենթարկել Ղազախստանում էթնիկ հայերի ճակատագիրը։

Պահանջու՛մ ենք ՀՀ կառավարությունից ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց»։

Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ հասարակական կազմակերպությունները՝

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնություների աջակցման կենտրոն ՀԿ

Հայաստանի կանանց նախաձեռնություն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ

Հանրային լրագրության ակումբ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Փինք իրավապաշտպան ՀԿ

Գայանե Շագոյան, ՀՀ քաղաքացի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում