Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

Հայաստանը հասկանալիի և «անհասկանալիի» միջև

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Ղազախստանում իրադարձությունների կապակցությամբ, հայտնելով Երևանի անհանգստությունն ու մտահոգությունը, մասնավորապես «ահաբեկչական խմբավորումների ներթափանցման վերաբերյալ լուրի» կապակցությամբ, ինչպես նաև դատապարտում բռնությամբ քաղաքական հարց լուծելու հանգամանքը: «Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և՝ քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ», ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: Այդ պարբերությունը բավականին նուրբ է իր տողատակով և թերևս ողջունելի, հաշվի առնելով և այն հակասական վիճակը, որում հայտնվել է Հայաստանը:

Երևանը 2018-ից ի վեր մի կողմից «սպիտակ ագռավի»  կարգավիճակ է ստանում եվրասիական ամբողջատիրական և ավտորիտար ակումբի ֆորմալ անդամության պարագայում՝ իրականացնելով ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, մյուս կողմից ֆորմալ անդամությունը առաջացնում է նաև որոշակի ֆորմալ պարտավորություններ: Դրանք հատկապես բարդանում են, հաշվի առնելով այն քաղաքական խոցելիությունը, որում Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական բարդ իրադրության և հատկապես ծանր պատերազմում կրած պարտության հետևանքով: Ահա այս իրավիճակում, Հայաստանի համար կարևոր է նաև ազդակը ժողովրդավարական հանրություններին, իհարկե այնպիսի շեշտադրումներով, որոնք ավելորդ արմատական ռեակցիաներ չառաջացնեն «ֆորմալ ակումբում»: Այդ իմաստով, ԱԳՆ հայտարարությունը թերևս պարունակում է այդ ազդակները, շեշտելով ոչ միայն Ղազախստանի կայունության, այլ նաև քաղաքացիների խաղաղ հավաքների միջոցով քաղաքական պահանջներն ու խոսքի իրավունքը ապահովելու հանդուրժողության միջավայրի կարևորությունը: Սա բավականին բարդ իրավիճակ է, որը Հայաստանը եվրասիական «համակենտրոնացման» ճամբար ներքաշելու գրեթե տասնամյա վաղեմության օպերացիայի հետևանքն է, և ինչը հաղթահարելու համար Հայաստանից կպահանջվի թերևս ոչ պակաս, իսկ գուցե նույնիսկ ավելի երկար ժամանակ: Թեև, կախված աշխարհաքաղաքական զարգացումներից, հնարավոր է նաև իրավիճակի ավելի արագ փոփոխություն: Բոլոր դեպքերում, ներկայումս այդ բարդ իրավիճակն առկա է և Հայաստանն ի հեճուկս միանգամայն հասկանալի ցանկությունների, հարկադրված է մանևրել հասկանալիի և «անհասկանալիի» միջև, ըստ էության օբյեկտիվ ու սուբյեկտիվ խորքային և համակարգային պատճառների բերումով զրկված լինելով ավելի բարձրարժեք քաղաքական մանևրի հնարավորությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում