Ավիաընկերությունը ներողություն է խնդրել և վստահեցրել, որ թռիչքը կկայանա երեկոյան։
«Արմենիա» ավիաընկերության՝ հունվարի 6-ի չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ հետաձգվել է Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերությունը։
«Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը և տեղեկացնում, որ այս պահին մեր բոլոր աշխատակիցներն անում են հնարավորը ուղևորների հետ կապ հաստատելու և խնդիրը լուծելու համար»,–նշված է Facebook–ում հրապարակված հաղորդագրության մեջ։