Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սփյուռքը մերժում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավումը, եթե դրա գինը Ցեղասպանության ճանաչումից շեղվելն է

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող արվեստագետ Սասուն Քոսյանը

Պարոն Քոսյան, ինչպե՞ս Հայաստանն ամփոփեց 2021թվականը։ 2020-ի կորուստներից հետո որքանո՞վ է հաջողվում վերականգնվել։

Կարելի է ասել 2021 թվականը վերականգնման սկիզբը դրեց, բայց լիակատար վերականգնումը և զարգացումը դրանք երկարատև գործընթացներ են և դեռ երկար ժամանակ կպահանջվի որակապես նոր աստիճանի հասնելու համար:

Ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ քաղաքական կայունության վերականգնումը և դրա շնորհիվ պետականության և ժողովրդավարության պահպանումը: Մենք պետք է մեր ունեցածը ըստ արժանվույն և ամենայն խորությամբ գնահատենք: Ի տարբերություն Ադրբեջանի, մենք ունենք ժողովրդավարություն, իշխանության օրինաչափ, խաղաղ հաստատման և փոխանցման մեխանիզմ: Դա էր միակ պատճառը, որ պատերազմից հետ մեր պետականությունը չքայքայվեց: Ժոովրդավարության բացակայությունը ական է պետության տակ, և այն ուշ թե շուտ պայթելու է: Միգուցե մենք լիովին չենք գնահատում, բայց սա մի մեծ առավելություն է, որ մենք ունենք Ադրբեջանի նկատմամբ: Եթե դա էլ կորցնենք, մենք չենք ունենա այլևս ոչինչ: Եկեք իսկապես այն գնահատենք և սրբությամբ պահպանենք:

Երկրորդ ձեռքբերումը համարում եմ դիվանագիտական ասպարեզում դիմադրողականությունը: Արդեն մեկ տարի է, ինչ մեր պետությունը պայքարում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դեմ: Երկար ժամանակ Ռուսաստանը չէր բարձրաձայնում, որ միջանցքային տրամաբանության շուրջ բանակցություններ չեն ընթանում: Միայն վերջերս այն բարձրաձայնեց: Հարց է ծագում՝ ինչու՞ էր մինչ այդ լռում: Կարող ենք ենթադրել, որ փակ դռների հետևում սակարկություներ էին ընթանում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև, որտեղ նաև առևտրի առարկա էր Հայաստանի ինքնիշխանությունը այդ չարաբաստիկ միջանցքի հետ կապված: Ռուսաստանի պարագայում միանշանակ չէր, որ նրանք դեմ էին այդպիսի միջանցքի: Եթե դեմ լինեին հենց սկզբից էլ կբարձրաձայնեին: Բնականաբար այդ ողջ ընթացքում Հայաստանը դիմադրել է: Սակայն միայն վերջերս է, որ Ռուսաստանը արտահայտվել է միջանցքի դեմ: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը իսկապես վտանգավոր աշխարհաքաղաքական միջավայրում էր հայտնվել, որտեղ նույնիսկ իր դաշնակից համարվող պետությունը՝ Ռուսաստանը այդքան էլ դաշնակցորեն չէր տրամադրված: Եվ այնուամենայնիվ, մենք կարողացել ենք անցնել այդ վտանգի կողքով, և դա ես հաջողություն եմ համարում: Պետք է նաև նշել, որ մի շարք պետություններ հստակ արտահայտվել են հօգուտ Հայաստանի և միջանցքի դեմ՝ Ֆրանսիան, Իրանը, Հնդկաստանը, և դա նույնպես մեզ օգնել է հաղթահարել այդ վտանգը:

Երրորդ ձեռքբերումը համարում եմ զինված ուժերի չափավոր, բայց տեսանելի վերականգումը: Նոյեմբերի 16-ին մեր բանակը ցույց տվեց դիմադրողականություն, իսկ օրեր առաջ գերվարվեցին թշնամու զինվորականներ: Թեպետ սրանք մեծ ձեռքբերումներ չեն, բայց այնուամենայնիվ պատերազմի ավարտից հետո նկատելի ձեռքբերումներ են: Սպասենք և հուսանք տեսնել ավելի մեծ հաջողություններ և ավելի տեսանելի պաշտպանական կարողություններ թե բուն Հայաստանի զինված ուժերում, և թե Արցախի զինված ուժերում:

ՀայաստանՍփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ արդյոք տեսանելի քայլե՞ր կատարվել են։ Եվ ի՞նչ պետք է կատարվի, ըստ Ձեզ։

Իմ գնահատմամբ այս ուղղությամբ այդքան էլ լավ վիճակում չենք, և դա արդարացված չէ: Իհարկե, աշխատանքներ կատարվում են պետության կողմից: Սփյուռքահայ մասնագետներ ներգրավվեցին պետական կառավարման համակարգ: Խոսվեց պարտատոմսերի մասին, խոսվում է սփյուռքի ստորին պալատ ստեղծելու մասին, այլ ծրագրերի մասին են խոսում: Սրանք իհարկե համեստ քայլեր են ճիշտ ուղղությամբ:

Բայց փաստն այն է, որ սփյուռքի զգալի հնարավորությունները դեռևս մնում են չօգտագործված: Նույնիսկ ունեցել ենք հետընթաց: Բերեմ մեկ օրինակ՝ բարեգործության ասպարեզը: 44-օրյա պատերազմի ընթացքում Սփյուռքը աննախադեպ քանակությամբ ֆինանսական օժանդակություն ցուցաբերեց, այն էլ շատ կարճ ժամանակահատվածում: Այդպես երբեք չէր եղել, նույնիսկ արցախյան առաջին պատերազմի ընթացքում: Սա ապացույց է, որ պահանջված պահին սփյուռքը կարող է ակնթարթորեն միաբանվել և զգալի ֆինանսական օգնություն ցուցաբերել Հայաստանին: Նյութական ապահովությունը դա Հայաստանի ամենախոցելի մասն է: Չունենք բնական ռեսուրսներ, հետևաբար չունենք հզոր տնտեսություն և հզոր բանակ: Այց պատճառով էլ պարտվեցինք: Տրամաբանորեն պարզ է, որ սփյուռքը այս ֆինանսական բացը կարող է ինչ որ չափով փակել: Շատերը ասում են, որ սփյուռքը չպետք է դիտել որպես կթան կով: Շատ կներեք, բայց սփյուռքի ամենաարդյունավետ օժանդակությունը հայրենիքին հենց դա է՝ ուղղակի ֆինանսական օժանդակությունը: Ուզում ենք դա անվանենք կթան կով, թե հայրենիքի նկատմամբ պարտքի կատարում, թե պարզապես ներդրում հայրենիքի զարգացման մեջ՝ միևնույն է, անհրաժեշտ է: Մինչդեռ կատարվեց շատ բացասական մի բան: Հայաստան Համահայկական հիմնադրամը վարկաբեկվեց դեղին մամուլի և մի խումբ սփյուռքյան դավադրապաշտների կողմից: Պատճառ բերվեց, որ հիմնադրամը գումարը տվել է կառավարությանը: Շատ կներեք, բա ու՞մ տար: Պատերազմը վարում էր կառավարությունը, բնական է որ հենց կառավարությունը կարող էր ամենաարդյունավետ ձևով տնօրինել հավաքված գումարը պատերազմական ծախսերի համար: Սակայն այնուամենայնիվ կառավարությունը այդ ամբողջ գումարը վերադարձրեց հիմնադրամին:

Հիմա թվում է թե ոչ մի խնդիր չպետք է լիներ: Սակայն վերջին դրամահավաքի համեստ չափից պարզ դարձավ, որ հիմնադրամը շարունակում է մնալ ոչ վստահելի, և դա բոլորովին արդարացված չէ: Այստեղ ես տեսնում եմ հենց հիմնադրամի ղեկավարության և հոգաբարձուների խորհրդի թերացումը, որ չկարողացան վերականգնել վստահությունը հիմնադրամի նկատմամբ: Դրանում անմասն չեն նաև իշխանությունները, որոնք շատ բան չարեցին սփյուռքի վստահությունը և Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ հավատը վերականգնելու համար: Արդյունքում ունենք այն, ինչ որ ունենք:

Ես կարծում եմ, որ սփյուռքի մասնակցությունը շատ ավելի մեծ կարող է լինել, քան այսօր կա: Սխալ է ասել՝ մենք ձեր բարեգործությունը չենք ուզում, եկեք փոխարենը տուն գնեք և ներդրումներ կատարեք: Իհարկե, սրանք շատ կարևոր են: Թող ինձ սխալ չհասկանան, ես անձամբ մեծ կարևորություն եմ տալիս ներդրումներին և անձնապես իմ համեստ կարողությունների զգալի մասով ներդրումներ եմ կատարում և կշարունակեմ կատարել հայաստանյան նորաստեղծ ընկերություններում (ստարտափերում) և խորհուրդ կտամ բոլոր նրանց նույնպես ներդրումներ անել իրենց կարողություններ սահմաններում: Բայց բարեգործությունը նույնպես անհրաժեշտ է օդի ու ջրի պես, և սփյուռքահայերի ճնշող մեծամասնությունը միայն այդ ձևով կարող են օգնել Հայաստանին: Բնականաբար, դա պետք է լինի թափանցիկ և 100% վստահելի, և այն պետք է լինի կայուն և մշտական, ոչ դրվագային:

Մեկ այլ կարևոր ուղղություն, որն անգործության է մատնված: Երեք տարի է, որ նոր իշխանությունն է կառավարում օրենսդիր մարմինը: Սակայն դեռևս չենք տեսել այն օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ կտան սփյուռքից ունենալ բարձրաստիճան պաշտոնյաներ և պատգամավորներ: Ինչու՞ է դա ուշանում՝ ես պատասխանը չգիտեմ: Սա նույնպես խիստ անհրաժեշտ բաղադրիչ է Հայաստան-Սփյուռքը կապն ամրապնդելու հարցում, և ոչինչ չի արվել: Գալիք տարում այս բոլոր հարցերում կցանկանայինք տեսնել կտրուկ, տեսանելի ու շոշափելի փոփոխություններ:

2022-ից այս առումով ի՞նչ սպասելիքներ կան Սփյուռքում։ ՀայաստանԹուրքիա հարաբերությունների հնարավոր բարելավումը կարո՞ղ է Սփյուռքում խնդիր դիտարկվել։

Ափյուռքում կա բնական և արդարացված կասկած Թուրքիայի հետ հարաբերություններում և առհասարակ Թուրքիայի հետ կապված ցանկացած հարցում: Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից, պատերազմում Թուրքիայի մասնակցությունը՝ սրանք շատ սուր հարցեր են, որոնք չեն կարող պարզապես անտեսվել: Այո, եթե սփյուռքը տեսնի փոքր ինչ զիջում ցեղասպանության ճանաչման հարցում, դա շատ մեծ խնդիր է: Սփյուռքը կտրականապես մերժում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ցանկացած բարելավում, եթե դրա գինը ցեղասպանության ճանաչման ճանապարհից շեղվելն է: Կարծում եմ այս հարցում ողջ հայությունն է համակարծիք, սակայն սփյուռքում այս հարցը առանձնակի ցավոտ է ընկալվում:

Գալիք տարում այս հարցում սպասելիքները մեծ չեն և փոխարենը մեծ է անորոշության և անվստահության զգացողությունը: Կարծում եմ խոչընդոտները շատ են, և անձամբ ես մեծ սպասելիքներ չունեմ, թեպետ դրական եմ գնահատում առանց նախապայմանների հարաբերություններ բարելավման հայկական կողմի փորձերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում