Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Մեր իշխանությունը մանևրելու տարբերակ չուներ, մեր դերակատարությունը երկրորդական է, հիմնական ջութակը Ռուսաստանն է

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը:

-Պարոն Հակոբյան,  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ՀԱՊԿ-ի որոշումը՝ Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու հետ  կապված: Այդ ուժերի կազմում նաև կլինեն ուժեր Հայաստանից: Այս որոշումն ինչքանո՞վ է արադարացված, մենք մանևրելու տարբերակ ունեի՞նք:

Մեր իշխանությունները մանևրելու  տարբերակ չունեին: Ինչքան էլ որ այս պահին իշխանություններին քննադատեն, կարծում եմ՝ այլ տարբերակ չկար: Թե ինչու չկար տարբերակ՝ դա արդեն այլ հարց է: Հուսանք, որ այդ  զինվորականներն այնտեղ լուրջ մարտերի մեջ  չեն մտնի կամ առհասարակ այնտեղ լուրջ մարտեր չեն լինի:Մոտ օրերը ցույց կտան, թե Ղազախստանում իրադարձություններն ինչպես են զարգանում, որովհետև այս պահին յուօրինակ սպասողական վիճակ է: Ես հտեևում էի լրահոսին, կարծես թե ակտիվությունն ընկավ, բայց լարվածությունը չի մարել: Չենք կարող կանխատեսել՝ սա ընդամնեը ընդմիջու՞մ է փոթորիկից առաջ, թե՞ իսկապես հանգեց ամեն ինչ:

Կարծիք կա, որ սա Տոկաևի կազմակերպած  միջոցառումն էր ու  նպատակ կար հեռացնել Նազարբաևին: Հիմա Նազարբաևը փաստացի հեռացել է, արդեն ժամանակն է ամեն ինչ հանգեցնել: Կարելի է նաև կարծիք հայտնել, որ եթե սկսվել էր Տոկաևի կողմից, ինչ-ինչ ուժեր այդ պահին իրեն  օգնեցին, բայց հետո, երբ ինքն ուզենա ավարտել՝ չեն ավարտի ու կշարունակեն: Այդ ժամանակ հնարավոր է իրավիճակը վերածվի Սիրիայի:

Համենայնդեպս մի բան ես կարող եմ ասել ՝եթե այսպես արագ դիմեցին ՀԱՊԿ-ին, ուրեմն ներսում էլ զգում էին, որ իրավիճակը չափազանց լուրջ էր: Եթե Տոկաևը լիարժեք իշխեր, նա այս պահին չէր գնա այնպիսի ոչ պոպուլյար քայլի, ինչպիսին ՀԱՊԿ-ին դիմելն է: Քայլն իրոք ոչ պոպուլյար է հենց ներսի ժողովրդի կողմից՝ Տոկաևը եթե մնա իշխանության, կընկալվի որպես օտարերկրացիների սվինների ուժով իշխանությունը պահած անձնավորություն:Այսինքն՝ իշխանությունը ՀԱՊԿ-ին դիմելով իմիջային կորուստ է ունենում:

-Հայաստանի իշխանություններին ուղղված հիմնական քննադատությունն այն է, որ ՀԱՊԿ-ը մեզ չաջակցեց, երբ Հայաստանի սահմանին ադրբեջանական ագրեսիա կար, չաջակցեց պատերազմի ժամանակ, մենք ինչու՞ պետք է այսպես հապշտապ համաձայնեինք զորք ուղարկել:

Ցավոք մարդկանց մեծ մասը մեծ քաղաքականությունը դիտարկում է անձ-անձ հարաբերություններով:Այսինքն՝ ինքն իմ ոտքը տրորել է, ես էլ իր ոտքը տրորեմ, կամ ինքն իմ տխուր առիթին չի եկել, ես էլ իր տխուր առիթին չեմ գնա պարզունակ սխեմայով: Էլ չասած, որ նույնիսկ մարդկային հարաբերություններում այդպես չէ և հաճախ անհավասար սուբյետկների մեջ, այո՛, ինքը քո տխուր առիթին չի գալիս, բայց դու իր տխուր առիթին գնում ես: Կամ ինքը Նոր տարուն քո տուն չի գալիս, դու գնում ես, կամ ինքը քեզ չի զանգում, դու ես զանգում:Մարդկային հարաբերություններում այս անհավասարությունը կա, պետությունների հարաբերություններում՝ առավել ևս:Եվ շատ ծիծաղելի է, որ  քաղաքականությամբ զբաղվելու հավակնություն ուենցող անձինք այսպիսի մտքեր են արտահայտում:Կա ուժերի անհավասարություն, մի իրավիճակ, երբ քեզ կարող է  չօգնեն, բայց տեղը գա՝ դու ստիպված լինես օգնել:

Մյուս կողմից էլ կա մեկ այլ նրբություն: Հայաստանի օգնությունը զուտ ռազմական առումով ընդգծված երկրորդական է:Պարզ է, որ այդ իրադարձություններում հիմնական ջութակը լինելու են ռուսական զորքերը, շատ մեծ զիջումով բելառուսական զորքերը, հետո երկրորդ դիվիզոնի հերթն է՝  ի դեմս Հայաստանի ու Ղրղզստանի: Ռուսաստանն այստեղ փորձում է տպավորություն ստեղծել,թե ՀԱՊԿ-ը գործուն կառույց է, բայց որ ավելի կարևոր է՝փորձում է տպավորություն ստեղծել, որ ինքը միջազգային հանրությունում միայնակ չէ:Ինքն ուզում է տպավորություն ստեղծել, որ միջազգային հանրույթը մասնակացում է այս գործողություններին ու այդ առումով նույնիսկ փոքրիկ պետությունը իրեն պետք էր՝ զուտ քանակի առումով:

Նաև մի երրորդ մանրուքը կա:Սրանով թեկուզ հոգեբանական մակարդակում պաշտոնական Մոսկվան ընդգծում է իր գերիշխող դերը պաշտոնական Երևանի հետ հարաբերություններում: Որ ես ուզեցի այդպես անես, այդպես էլ կանես:

-Հայաստանն այս շրջանում նախագահում է ՀԱՊԿ-ում: Այս որոշումը մեզ վրա դրական ազդեցություն կունենա՞:

-Ո՛չ: Ես այս օրինակը շատ եմ բերել, ևս մեկ անգամ հիշեցնեմ: Հայաստանի Հանրապետությունը նախագահում էր ապրիլյան պատերազմի ժամանակ և դա մեզ բացարձակապես ոչ մի օգուտ չտվեց:Նույնիսկ այդ օրերին ՀԱՊԿ-ի միջոցառում էր տեղի ունենում Երևանում և Նազարբաևը չեկավ, որպեսզի իբր Ալիևը հանկարծ չմտածի, թե իր դեմ հավաք է տեղի ունենում: Հիշենք  նաև, որ Նազարբաևը շնորհավորեց Ալիևին 2020 թվականի պատերազմի հետ կապված և անցած տարի էլ մեկ  ամյա այսպես կոչված հաղթանակի կապակցությամբ Տոկաևը շնորհավորեց Ալիևին:Մենք Ղազախստանի հետ անկեղծ գործընկերներ չենք, չունենք շահերի ընդհանրություն և այնքանով ենք մեկ սայլի մեջ, որքանով այդ սայլի ղեկավարը Ռուսաստանն է: Սա մեզ ոչ՛չ օգուտ է, ո՛չ վնաս:

Այլ խնդիր է, թե Ղազախստանի ներքաղաքական զարգացումները մեզ ինչ օգուտ կամ վնաս կտան:Արդեն իսկ ակնհայտ է թուրքական աշխարհի թաքնված, բայց ուժեղ ատելությունը այս ամենի նկատմամբ: Ադրբեջանի դեսպանի Մոլդովայում արդեն արտահայտվեց, ադրբեջանական կուրացիոն տելեգրամյան ալիքներն են ռուսական զորքերին բաց տեքստով մահ ցանկանում:Ընդհանրապես այստեղ խնդիր կա, եթե Ղազախստանը վերածվի անկայունության լուրջ կենտրոնի, կհարվածեն նաև ԱՖղանստանից Տաջիկստան: Անցած տարի ես նշել եմ, որ Աֆղանստանում արևմուտքն իրականում հաղթել է: Կմնա այնտեղ Ուզբեկստան, Թուրքմենստան, որոնք ևս անկայուն պետություններ են: Դրանից հետո հարված Ուկրաինայում, որից հետո ադրբեջանական ու թուրքական կողմը մեզ համար լուրջ վտանգաներ կստեղծի: Երբ Ռուսաստանն այս երկու ճակատներում զբաղված կլինի, իրենք կփորձեն առնվազն գոնե Սյունիքի հարցը լուծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում