Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հերթական անգամ ՀՀ պետական շահը ստորադասվեց ու վտանգվեց. Գայանե Աբրահամյան

Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հերթական անգամ ՀՀ պետական շահը ստորադասվեց ու վտանգվեց։

Հասկանալի է, որ ՀՀ-ն չի նախաձեռնել, առավել եւս, որոշում կայացրել Ղազախստան ՀԱՊԿ զորքն ուղարկելու վերաբերյալ, սակայն ավտորիտար երկրների խմբակին պետք էր, որ հենց փողոցով, հեղափոխությամբ իշխանության եկած ղեկավարը հայտարարի այս միջամտության մասին։

Հայտարարի հենց նա, ում ծայրագույն ծանր, պատմականորեն ամենասարսափելի օրերին ՀԱՊԿ-ը մենակ էր թողել, պատերազմն ու ՍՈՒՎԵՐԵՆ տարածքի լկտի խախտումն էլ որակել «զուտ սահմանային վեճ»։

Անշուշտ հնարավոր էր այս հայտարարությունն անել ՀԱՊԿ խորհրդի անունից, ՈՉ ՀՀ վարչապետի, անշուշտ հնարավոր էր ՀՀ վարչապետի կայքում եւ ֆեյսբուքյան պաշտոնական էջում այդ մասին ՉԳՐԵԼ, հնարավոր էր եւ պետք էր։

Սա ԸՆԴԱՄԵՆԸ տիտղոսային պաշտոն է։ ՀԱՊԿ խորհուրդը ՀԱՊԿ գերագույն մարմինն է, որը բաղկացած է անդամ պետությունների ղեկավարներից, իսկ նախագահ է համարվում զուտ տվյալ պահին կազմակերպությունում նախագահությունը ստանձնած պետության ղեկավարը։

Սույն տխրահռչակ որոշմամբ ու նաեւ այդ մասին ի լուր աշխարհի ՀՀ վարչապետի անունից հայտարարելով` Հայաստանը կորցրեց արտաքին հարաբերություններում մեր հիմնական, թերեւս միակ խաղաքարտը` ժողովրդավարական պետություն լինելու, ժողովրդավարական արժեքների պաշտպանությամբ հանդես եկողի դիրքավորումը։

Դե յուրե մեր ՀԱՊԿ անդամակցությունը միջազգային դերակատարների կողմից ընկալվում էր, հասկանում էին, որ այլ տարբերակ չունենք, բայց հիմա մենք մեզ նաեւ դե ֆակտո լիովին ինտեգրեցինք այդ ավտորիտար, բացառապես մեկ անձի շահը սպասարկող ընտանիք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում