Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանը հայտնվեց բարդ վիճակում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ Խորհուրդը որոշում է կայացրել Ղազախստանում իրավիճակը կայունացնելու համար բավարարել այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմաիտ Տոկաևի դիմումը և ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան: Այդ մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, որովհետև 2022 թվականի հունվարից Հայաստանը սկսել է նախագահել ՀԱՊԿ-ում և ընթացակարգային գործողությունները նախագահող երկրի պարտականությունն են: Այդ պատճառով նաև Ղազախստանի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Փաշինյանի հետ, ինչից հետո Հայաստանի վարչապետը հայտարարեց ՀԱՊԿ մյուս երկրների նախագահների հետ խորհրդակցություն սկսելու մասին: Այդ տեղեկությունները վկայում են, որ ղազախական զարգացումները բավականին բարդ դրության առաջ են կանգնեցրել Հայաստանը: Կա մի քանի հանգամանք: Նախ, երբ Հայաստանն ինքն էր դիմում ՀԱՊԿ-ին՝ Հայաստանի սահմանի հանդեպ Ադրբեջանի ոտնձգության ժամանակ, ՀԱՊԿ-ը լռում էր և այժմ միանգամայն տրամաբանորեն առաջանում է պատասխան լռության անհրաժեշտություն:

Մյուս կողմից հասկանալի է, որ, եթե Երևանը ընթացք չտա Ղազախստանի դիմումին, ապա առաջին հերթին հակադրվելու է Ռուսաստանի հետ, հաշվի առնելով այն ոչ ֆորմալ, սակայն թերևս անկասկած իրողությունը, որ ՀԱՊԿ մեխանիզմը գործի է դրվում առաջին հերթին Ռուսաստանի քաղաքական ծրագրի համատեքստում: Երևանն այստեղ որպես նախագահող հայտնվում է այսպես ասած «միջնորդի» դերում: Դա ինքնին արդեն բավականին անցանկալի դեր է, եթե հաշվի առնենք այն, որ խոսքը ըստ էության ամբողջատիրական համակարգերի գերակայությամբ միջավայրի մասին է, որտեղ լուծվում են այդ համակարգերի պահպանման խնդիրներ, տվյալ դեպքում Ղազախստանում: Միևնույն ժամանակ նաև հասկանալի է, որ հատկապես իր ներկայիս դրության պարագայում Հայաստանի համար բացարձակապես նպատակահարմար չէ որևէ կերպ գնալ այդ համակարգերի հանդեպ հակադրության և այդպիսով «ավելորդ կրակ» վերցնել իր վրա:

Ըստ այդմ, Հայաստանը թերևս պետք է մնա նախագահողի պարտականությունից բխող «միջնորդ» դերում, այսինքն ձեռնպահ մնա արդեն ՀԱՊԿ խաղաղապահ օպերացիային զինվորական մասնակցությունից: Ըստ տեղեկությունների, ՀԱՊԿ խաղաղապահների անվան տակ Ղազախստան են մեկնելու ռուսական և բելառուսական ստորաբաժանումներ: ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի և Ղազախստան մեկնելու, տեղակայվելու ժամանակացույցի մասին դեռևս չկա որևէ պաշտոնական հստակեցում: Միաժամանակ, ուշադրության է արժանի այն, որ սոցիալական բողոքի ցույցերի այսպես ասած քաղաքական տրանսֆորմացիան տեղի ունեցավ շատ արագ, ինչպես  որ բավականին արագ եղավ Ղազախստանի իշխանության դիմումը ՀԱՊԿ-ին և ՀԱՊԿ մեխանիզմի գործարկումը: Սա անշուշտ ավելացնում է բազմաթիվ հարցեր Ղազախստանում տեղի ունեցողի կապակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում