ՀՀ ԶՈՒ-երը ևս ներառվել են Ղազախստան ուղարկված խաղաղապահ ուժերի կազմում։ ՀԱՊԿ-ից հայտնել են, որ կազմակերպության խաղաղապահ ուժերը մեկնել են Ղազախստան։Նշվում է, որ խաղաղապահ միավորման կազմում են ՌԴ-ի, Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ներկայացուցիչները։