Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

«Հանուն Հանրապետության» քաղաքական խորհրդի հայտարարությունը

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ամանորից հետո Ղազախստանում ծավալվող իրադարձությունների հետ կապված երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ շրջանակներում խորհրդակցություններ է նախաձեռնել անդամ-պետությունների ղեկավարների հետ, ինչը մեզ ամբողջական հիմք է տալիս համարելու, որ դեպքերը ստանում են խիստ մտահոգիչ ընթացք։

Հանուն Հանրապետության Կուսակցությունն այդ կապակցությամբ, հիմնվելով դավանած սկզբունքների եւ արժեքների վրա՝ հայտարարում է․

– Մենք չենք կարող անտարբեր լինել եւ մեր համերաշխությունն ենք հայտնում հանուն իր անօտարելի իրավունքների՝ Ղազախստանի ժողովրդի խաղաղ, օրինական պայքարին, եւ մեր համոզմունքն է, որ այն չի՛ կարող ճնշվել ուժի, բռնաճնշումների միջոցով, այդ թվում այլ՝ բռնապետական երկներից ներգրավվող ուժերի կամ փոխառնված արատավոր փորձի կիրառման միջոցով։

Մենք դատապարտում ենք բռնության կամ բռնության կոչերի, սպառնալիքի ցանկացած դրսեւորում։

– Խստորեն դատապարտելի ենք համարում ցանկացած փորձ՝ Ղազախստանում կրկնել սովետական հանցագործ ռեժիմի գործելակերպը, այն խայտառակ պատմական փորձը, որը սերում է Բեռլինում (1953), Բուդապեշտում (1956) եւ Պրահայում (1968) կատարված վայրագությունից, դառնալով նորագույն պատմության խայտառակ էջերից մեկը։

– Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀԱՊԿ կոչված կառույցը, որը նույնիսկ հայտարարությամբ հրաժարվում է դատապարտել իր անդամ-պետություններից մեկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կոպտորեն խախտելու փաստը, չի կարող եւ չպետք է դառնա տխրահռչակ «Վարշավյան պակտի» ժառանգորդը եւ վերածվի ժողովուրդների ազատությունը ճնշող գործիքի։

– Կոչ ենք անում ներքաղաքական դիմակայության կողմերին ջանք չխնայել հարցին խաղաղ հանգուցալուծում տալու ուղղությամբ, հիմք ընդունելով ազատասեր ղազախ ժողովրդի խաղաղ, օրինական կամարտահայտության եւ սեփական երկրի տերը լինելու սրբազան իրավունքը։

– Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պարտավորությունները, որոնք բխում են ՀԱՊԿ-ում անդամակցությունից եւ կազմակերպությունում տվյալ ժամանակահատվածում նախագահությունից, ՀՀ Կառավարությանը եւ իշխանություններին կոչ ենք անում, որպեսզի այդ պարտավորություններից բխող ընթացակարգերը նախաձեռնելիս դեմ չգնան Ազատության եւ Ժողովրդավարության արժեհամակարգից բխող սկզբունքներին եւ ակամայից չսատարեն ժողովրդի կամքը բռնությամբ ճնշելու, Ղազախստանի ինքնիշխանությունը սահմանափակելու, աղճատելու հնարավոր գործողություններին, հայտնվելով պատմության սխալ կողմում, ինչն անուղղելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետության եւ Հայ Ժողովրդի արմատական շահերին եւ բարի համբավին։

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում