
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է Ղազախստանում տիրող իրավիճակի մասին՝ հաղորդում է РИА Новости-ն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է, որ դրսից ոչ ոք չմիջամտի ներսում կատարվող իրադարձություններին։ Նա նաև վստահություն է հայտնել, որ Ղազախստանի իշխանությունն ի վիճակի է ինքնուրույն կարգավորել իրավիճակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալմաթիում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նստավայրի մոտ կրակոցներ են հնչել։