Friday, 29 03 2024
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»

Նոր դեսպան՝ հին հարաբերություն. Հայաստանը «վերադարձրեց» Ռուսաստանինը

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որ այդ պաշտոնին նշանակվեց 44-օրյա պատերազմից հետո և պաշտոնավարեց մինչև ադրբեջանցիների 2021-ի մայիսյան հայտնի առաջխաղացումը, նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան: Մինչ այդ՝ մինչ նախարար նշանակվելը, Վաղարշակ Հարությունյանը 44-օրյա պատերազմից շաբաթներ առաջ նշանակվեց Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական:

Հայաստանում ՌԴ դեսպանի հարցին անդրադարձա մի քանի շաբաթ առաջ, փոփոխության վերաբերյալ մամուլի արտահոսքի առիթով: Այդ անդրադարձում նշեցի, որ անկասկած պետք է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի փոփոխություն, արդեն նախկին դեսպան Վարդան Տողանյանը մեղմ ասած արդյունավետ չէր իր կարգավիճակում: Ամբողջ հարցն այն է սակայն, ինչպես նշել էի անդրադարձում, որ որևէ դեսպանի նշանակումով հայ-ռուսական հարաբերության փոփոխություն ակնկալելը թերևս մոլորություն է, քանի որ նախ պետք է փոխվի Հայաստանի քաղաքական ուղենշումը, պետք է մշակվի ՌԴ հետ հարաբերության և այդ ուղղությամբ դիվանագիտության նոր բովանդակություն, նոր հայեցակարգ, որպեսզի այն կոնկրետ կարգավիճակում պատասխանատվության իր բաժնով իրացնի Հայաստանի որևէ դեսպան:

Միաժամանակ սակայն հասկանալի է, որ խնդրի այդ հայեցակարգային լուծումը բավականին աշխատատար, բարդ և բազմաշերտ գործընթաց է ու հասկանալի է, որ այդ ընթացքում այդուհանդերձ Հայաստանը պետք է ունենա դեսպան Մոսկվայում, և իհարկե պետք է փորձի այդ դեսպանի միջոցով արդյունավետ իրացնել իր թեկուզ ընթացիկ քաղաքականությունը և լուծել ընթացիկ խնդիրները: Վաղարշակ Հարությունյա՞նն է այդ պաշտոնյան, այդ դեսպանը, որ կարող է լուծել այդպիսի խնդիրներ: Հարությունյանի առումով առնվազն կան հարցեր նրա Հայաստանում պաշտոնավարելու արդյունավետության վերաբերյալ, և ընդհանրապես հայաստանյան գործունեության վերաբերյալ:

Բանն այն է, որ Վաղարշակ Հարությունյանն իր Հայաստանյան թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական գործունեության շրջանում առավելապես աչքի է ընկել Հայաստանում Ռուսաստանի շահերը ներկայացնելու վարքագծով: Այդ իմաստով, ըստ էության հնարավոր է անգամ արձանագրել, որ Հայաստանում ՌԴ ոչ ֆորմալ դեսպանը այժմ նշանակվում է Ռուսաստանում Հայաստանի ֆորմալ դեսպան: Այս տեսանկյյունից բարդ է պատկերացնել, որ նրա գործունեությունը էապես տարբերվելու է այն գործունեությունից, որ Հարությունյանը ծավալել է Հայաստանում թե քաղաքական, թե պաշտոնական իմաստով: Ընդամենը հնարավոր է թերևս ասել, որ Ռուսաստանինը «վերադարձվել» է Ռուսաստան: Իսկ Հայաստանի՞նը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում