Այսօր՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում ավտոմեքենաներ են այրվում:
Shamshyan.com-ի տեղեկությունմներով, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, ավագ տեսուչ Ավետիք Քալաշյանի գլխավորությամբ:
Հրշեջները մարել են դեռևս անհայտ հանգամանքներում կրակի բռնկված, կայանված վիճակում գտնվող ВАЗ 2107 և Lada 21110 մակնիշի ավտոմեքենաներում առաջացած հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: