Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Նահանգների դիվանագիտա-քաղաքական յուրօրինակ քարտ-բլանշը Հայաստանին

Հայկական սոցցանցային տիրույթում հեգնանքի և անգամ ծաղրի թեմա է դարձել տեղեկությունը, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի կուրսանտների համար: Հայկական սոցցանցային տիրույթի համար այդօրինակ արձագանքը բոլորովին զարմանալի չէ, քանի որ այդ տիրույթը խոշոր հաշվով «կոչված» է հենց հանրային և պետական, քաղաքական կարևորության որևէ բան անլրջացնելու «առաքելության»: Ինչպես է դա ստացվել, առանձին խոսակցության նյութ է: Այդ իրողության հակակշիռը պետք է լիներ լրջմիտ քաղաքական և փորձագիտական ինստիտուտների ձևավորումը, որոնք կթելադրեին լուրջ դիսկուրս և օրակարգ, սակայն հենց այդ «ինստիտուտների» գերակշռող մեծամասնությունն ինքն է այսօր «փոխադարձ շահի»  հիման վրա մասնակցում որևէ լուրջ հարցի ֆեյսբուքյան անլրջացման գործընթացների: Իսկ այն, որ Հայաստանի դեսպանը հնարավորություն է ստանում դասախոսել Միացյալ Նահանգների ռազմական և ըստ էության նաև ռազմա-քաղաքական բավականին հեղինակավոր կրթական հաստատություններից մեկի ուսանողների առաջ, բավականին լուրջ հանգամանք է:

Իհարկե դրանով հանդերձ շատ կարևոր է, թե Հայաստանի դեսպանի դասախոսությունն ինչ բովանդակային շեշտադրումներ է ունեցել այն թեմայի վերաբերյալ, որ մատուցվել է ուսանողներին՝ ռեգիոնալ անվտանգության խնդիրներ, արցախյան հարց, հայկական քաղաքականություն: Սակայն, եթե Հայաստանում որևէ քաղաքական կամ փորձագիտական շրջանակ ունի դրա վերաբերյալ որևէ վերապահում, ապա հենց դա էլ կարող է լինել լուրջ քաղաքական քննարկման, լուրջ ընդդիմախոսության առարկա, որը կարող է նաև որևէ կերպ հետաքրքրել Նահանգների այն շրջանակներին, որոնց փաստացի հետաքրքրել է Հայաստանի դեսպանի մատուցմամբ հայկական քաղաքականության բովանդակությունը, ինչի հիման վրա էլ փաստորեն հնարավոր է դարձել Հայաստանի դեսպանի դասախոսությունը:

Իհարկե, դեսպան Մակունցը չունի դիվանագիտական և քաղաքական մեծ փորձառություն, սակայն այդ հանգամանքի անընդհատ մատնանշումը և հատկապես բոլոր դեպքերի համար «մատի փաթաթանի» վերածելը խոսում է ըստ էության լոկ այն մասին, որ այդ հանգամանքով «զինվող» տարբեր շրջանակներ իրենք չունեն քաղաքական լրջմիտ և ազդեցիկ բովանդակություն, հակառակ պարագայում ընդդիմախոսությունն ու բանավեճը կծավալեին այդ բովանդակության, այլ ոչ համացանցային անլրջության հիման վրա: Եվ սա անշուշտ վերաբերում է ոչ միայն կոնկրետ տեղեկությանը, այլ; քաղաքական օրակարգին ընդհանրապես, որ կա Հայաստանում և Հայաստանի շուրջ: Ինչ վերաբերում է դեսպանի դասախոսության հանգամանքին, ապա սա իհարկե Հայաստանի համար մի կողմից բավականին շոշափելի դիվանագիտա-քաղաքական «քարտ-բլանշ» է, թե ընդհանուր համատեքստում, թե մասնավորապես նաև դեսպանի անցնող ամիսների գործունեության, և թե միաժամանակ մեծ պատասխանատվություն է ապագայի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում