Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սահմանադրական բարեփոխումներն իրականացնող խորհրդի կազմը հայտնի կլինի առաջիկա տասնօրյակում․ նախարար

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նախարարությունը չի հրաժարվել գլխավոր դատախազի և տեղակալների աշխատավարձը բարձրացնելու նախագծից։ Ըստ նրա՝ քննարկումներ են ընթանում, թե որքան պետք է բարձրանան աշխատավարձերը։

«Պետք է ձևավորվի ճիշտ համամասնություն։ Թե կոնկրետ ումը որքան կբարձրանա, դեռ քննարկվում է»,- ասաց Անդրեասյանը։

Դիտարկմանը՝ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու հայտ էր ներկայացրել,հարցին՝ ընդունվե՞լ է իր հայտը, Անդրեասյանն ասաց՝ դեռ ոչ։

Դիտարկմանը, որ ինքը քաղաքական թիմի անդամ է, հարցին՝ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձում ինչո՞ւ գերիների վերադարձի մասին անդրադարձ չկար, Կարեն Անդրեասյանը նկատեց՝ ճիշտ կլինի այդ հարցով դիմել վարչապետի աշխատակազմին։

«Սա քաղաքական թիմի պատասխանելու հարցը չէ։ Ելույթն ուներ կարևոր բազմաթիվ մեսիջներ, տոնական շնորհավորանք էր։ Պետք է կենտրոնանալ բոլոր այն կետերին և սպասումներին, որը վարչապետն առաջարկեց։ Բոլորս էլ, նաև վարչապետը, աշխատում ենք գերիների վերադարձի մասով, մեր միջազգային այցերին այդ հարցը բարձրաձայնում ենք»։

Լրագրողներն Անդրեասյանից հետաքրքրվեցին նաև, թե ինչպե՞ս է գնահատում ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքը, քանի որ ինքն էլ է նախկինում եղել այդ պաշտոնին, նախարարն ասաց՝ գործող ՄԻՊ-ին գնահատական չի կարող տալ։

«Ինչ վերաբերում է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությանը, ապա ես նրան աջակցում եմ։ Գրիգորյանն արժանի թեկնածու է, նա անցել է այնպիսի ճանապարհ, որ կկարողանա բոլորիդ գոհացնել՝ որպես ՄԻՊ։ Գործող ՄԻՊ-ի աշխատանքին գնահատական չեմ տալիս՝ պահելով էթիկայի նորմերը»։

Խոսելով սահմանադրական բարեփոխումներն իրականացնող խորհուրդ ստեղծելու մասին՝ արդարադատության նախարարը հայտնեց՝ առաջիկա տասնօրյակում հայտնի կլինի կազմը։

«Կազմում կլինեն խորհրդարանական ընդդիմության և իշխանության, հասարակական մի քանի կազմակերպության, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ։ Մենք բոլորս միասին կխոսենք և կհասկանաք, թե ինչ հայեցողական մոտեցումներ են լինելու հանձնաժողովում»,- ասաց Անդրեասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում