Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ տարբեր չափերի գումարներ հափշտակելու գործից անջատված մասի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի 34-ամյա բնակչի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի հանգամանքները:

Ինչպես տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 34-ամյա տղամարդը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, 2020թ. մարտի 15-ից մինչև մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում, իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով ստեղծել է «Իդրամ» էլեկտրոնային վճարային համակարգի հաշվառման հաշիվներ՝ էլեկտրոնային դրամապանակներ, այնուհետև քառասուն անձի անվամբ լրացված, ակնհայտ կեղծ անձնագրեր ու նույնականացման քարտեր օգտագործելու միջոցով, նշված հաշվառման հաշիվները նույնականացրել է՝ տալով դրանց «Պրեմիումպլյուս» կարգավիճակ:

«Այդ հաշիվներով, վերջինս նշված անձանց անվամբ բանկում առցանց ձևակերպել է ընդհանուր 41 վարկային պայմանագիր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված՝ առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 25.390.000 ՀՀ դրամ գումար, որը փոխանցել է երեք տարբեր բուքմեյքերական ընկերությունների կայքերում իր անվամբ գրանցված խաղային հաշիվներին:

Բացի այդ, տղամարդը, ապօրինի կերպով հասանելիություն ստանալով տարբեր քաղաքացիների անձնական տվյալներին, հեռախոսահամարներին՝ մուտք է գործել բանկի, վարկային կազմակերպության առցանց հարթակներ, վերջիններիս անվամբ կնքել է վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել պայմանագրով հաստատված ու քաղաքացիների հաշիվներին մուտքագրված՝ խոշոր չափերով՝ 1.000.000-ական ՀՀ դրամ գումարներ, որոնք փոխանցել է բուքմեյքերական ընկերությունների կայքերում իր անվամբ գրանցված խաղային հաշիվներին և իր բանկային քարտին:

Քննությամբ պարզվել է նաև, որ 34-ամյա տղամարդը 2020թ. հուլիսին, ինչպես նաև 2021թ. հունվարի 4-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, «ok.ru» և «facebook.com» սոցիալական կայքերում ստեղծած տարբեր անվանումներով օգտահաշիվների միջոցով նամակագրություն է վարել նշված սոցիալական կայքերում գրանցված տարբեր անձանց հետ: Այնուհետև Covid-19 համաճարակի օգնության ծրագրի շրջանակներում օգնություն տրամադրելու և այլ պատրվակներով, վերջիններից ստացել է նրանց անձնական տվյալները, բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին ստացված ծածկագրերը, նրանց անվամբ բանկում և վարկային կազմակերպությունում առցանց եղանակով ձևակերպել է վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել պայմանագրերով հաստատված ու իր կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված, զգալի չափերով՝ 150.000 ՀՀ դրամ գումար, առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 13.500.000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև դրամապանակներից մեկին կցված բանկային քարտից հափշտակել է 99.990 ՀՀ դրամ գումար, որոնք փոխանցել է բուքմեյքերական ընկերությունների կայքերում իր անվամբ գրանցված խաղային հաշիվներին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (32 դրվագ):Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է քրեական գործից, նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է նմանատիպ և այլ դեպքերից խուսափելու համար անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ, բջջային հեռախոսահամարներ, ինչպես նաև հեռախոսահամարներին տարբեր ընկերություններից ստացված միանգամյա ծածկագրեր:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում