«Մեր երկրների առջև ծառացած մարտահրավերները… ապացուցեցին, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները պարզապես խոսքեր չեն։ Դրանց հետևում կոնկրետ գործեր են: …Մենք միասին անցել ենք մեծ ճանապարհ: Դեռ անելիքներ շատ ունենք: Հավատացած եմ, որ մեր դարավոր բարեկամության պատմությունը հետագայում ևս կհամալրվի համատեղ հաջողությունների ու ձեռքբերումների փառավոր էջերով»: Սա մեջբերում է Հայաստանում ՌԴ դեսպան, իրականում Հայաստանի «երկրորդ քարտուղար» Կոպիրկինի Ամանորի ուղերձից։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է պատմաբան Զոհրաբ Գևորգյանի հետ: