Ինչպես արդեն հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավոր՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, վայր են դրել պատգամավորական մանդատները։
Նրանց փոխարեն մանդատներ կստանան Լիլիթ Կիրակոսյանը և Էդգար Հակոբյանը։ Վերջինս «Հայկական ժամանակ»-ին փոխանցել է, որ պատրաստվում է վերցնել մանդատը։
Նշենք, որ Էդգար Հակոբյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խորհրդի նախագահն է, «Ազգ-բանակ» կամավորական միության համահիմնադիրը։
Երևանի ավագանու անդամ Լիլիթ Կիրակոսյանը նույնպես հաստատել էր, որ վերցնելու է մանդատը։