«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կառավարության սեփականություն հանդիսացող 15 % բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնվեցին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը: Համապատասխան որոշման նախագծին գործադիրը հավանություն տվեց կառավարության այսօրվա նիստում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ 2000-ականներից ի վեր առաջին անգամ պետությունը բաժնեմաս ունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում: Նրա խոսքով հետաքրքիր է, որ այս գործարքը շատերին կասկածելի է թվացել: