Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները կարգավորելու փորձերը շարունակվում են: Ուշագրավ է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից հատուկ բանագնացի նշանակմանը՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու նախորդ փորձերը անհաջողության են մատնվել, ինչ ակնկալիքներ պետք է ունենալ այս անգամ: Թեմայի շուրջ «Առաջին Լրատվական»-ը զրուցել է պատմաբան Նելլի Մինասյանի հետ: