Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Իրանի նախագահը Հայաստանին բացառիկ ուղերձ ու աննախադեպ շանս է տվել

Հունվարի 3-ին, Ամանորի և Ս․Ծննդյան տոների շրջագծում, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հեռախոսազրույցում շնորհավորելով Նոր տարին և Ս․Ծնունդը Վարչապետին ու Հայաստանի ժողովրդին, մասնավորապես ընդգծել է երկու հարևան երկրների միջև տնտեսական և առևտրային կապերի զարգացման անհրաժեշտությունը։

Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի կարծիքով՝ սա աննախադեպ և բացառիկ քայլ պետք է համարել Իրանի Իսլամական իշխանությունների և հատկապես Նախագահ Էբրահիմ Ռայիսիի կողմից, որը պարունակում է հստակ ուղերձ Հայաստանի նկատմամբ, կապված տարածաշրջանային վերջին զարգացումների և հատկապես առաջիկայում Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող տեղաշարժերի հետ․ «Ռայիսիի հեռախոսազրույցը Փաշինյանի հետ կարևորվում է նաև այն հանգամանքով որ դեկտեմբերի 31-ին, քրիստոնյա երկրների ղեկավարներին ուղղված առանձին ուղերձներում, ԻԻՀ նախագահը շնորհավորել էր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Ամանորի կապակցությամբ:

Սակայն նկատի ունենալով Հայաստանի դերը և աշխարհագրական դիրքը, որպես միակ քրիստոնյա հարևան երկիրը Իրանի հետ և այն իրադարձությունները որոնք տեղի են ունենում Հայաստանի տարածքային ու սահմանային անվտանգության հետ և նկատի առնելով Թուրքիայի ու նրա կրտսեր եղբայր Ադրբեջանի միջամտություններն ու գործադրվող ճնշումները Հայաստանի վրա, որից կարող է տուժել նաև Իրանի Իսլամական Հանրապետության աշխարհաքաղաքական, տարածաշրջանային և անվտանգային, ինչու չէ նաև էներգետիկ ու տրանսպորտային և դեպի Եվրոպա ցամաքային հաղորդակցությունների շահերը և զգալով Հայաստանի դեմ ուղղված վտանգների լրջությունը, չնայած որ Իրանը պաշտոնապես Հայաստանի հետ որևե դաշնակցային կամ ռազմաքաղաքական ու անվտանգային պայմանագրի համակարգում ընդգրկված չէ, սակայն հաշվի առնելով, իր և հարևան երկրի անվտանգային գերզգայուն և երկարատև շահերը, այս անգամ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նախաձեռնել է ուղղակի կապ հաստատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և նրա ուշադրությանը հանձնել Իրան-Հայաստան հարաբերությունների առավել ամրապնդման ու ընդլայնման կարևորությունը և մասամբ, թերևս զգուշացնել հայ-թուրքական չհաշվարկված ու միակողմանի հարաբերությունների կարգավորման հետևանքների մասին, եթե այդ գործընթացում անտեսվում են մյուս կողմերի շահերը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է, որ Իրանի և Հայաստանի միջև համագործակցության և տնտեսական հարաբերությունների զարգացումը կբավարարի բոլոր կողմերի շահերը և կնպաստի տարածաշրջանային անվտшնգության հաստատմանը։ Ուշագրավ է Ռայիսիի դիտարկման վերջին շեշտադրումները կապված տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևորությանը․<<Իրանի նախագահը հատուկ կարևորությամբ նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունն է։Կարևորելով Թեհրանի և Երևանի միջև առևտրատնտեսական փոխանակումների մակարդակի բարձրացումը՝ ԻԻՀ նախագահ Ռայիսին հավելել է. «Թեհրանի և Երևանի միջև համագործակցության և տնտեսական փոխանակումների ծավալների ավելացումը, կապահովի տարածաշրջանի բոլոր երկրների շահերը և անկասկած դա կնպաստի տարածաշրջանային անվտանգության ապահովմանը»:

Նկատի ունենալով որ Իրան Հայաստան ապրանքափոխանակման ծավալները այնքան էլ գոհացուցիչ մակարդակում չեն և Հայաստանը առանձնապես հատուկ արտադրական արտահանում չունի դեպի Իրան, ուստի կարելի է ենթադրել, որ ԻԻՀ իշխանություններին մտահոգում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում և Հայաստանի կողմից թուրքական ապրանքների էմբարգոյի չեղարկման որոշման համահունչ թուրքական ապրանքների ներհոսքը Հայասստան, ինչը կվնասի իրանական ապրանքներ արտահանումը Հայաստան»։

Մյուս կողմից, ըստ Շահմուրադյանի, պետք է նկատի ունենալ վերջերս Թուրքիայի իշխանությունների տարբեր մակարդակներից հնչող հռետորաբանությունը կապված այն նախապայմանի հետ, որ նրանք դրել են հայ-թուրքական բանակցությունների սեղանին, ըստ որի թուրքերը և հատկապես նախագահ Էրդողանը անվերջ պնդում է <<Զանգեզուրի միջանցք>>-ի բացման անհրաժեշտության կամ Հայաստանին պարտադրվող պայմանների մասին, ինչը Հայաստանի իշխանությունների կողմից մեկնաբանվում է ոչ թե նախապայման այլ ճանապարհների ապաշրջափակում և այլն, ինչը ըստ էության շատ տարբերություն չունի, քանի որ դա հայկական նախաձեռնություն չի համարվում և միայն Հայաստանի իշխանություններին է պարտադրվում ռուս-թուրքական տանդեմի կողմից ըստ նախագծված լավրովյան կամ պուտինյան պլանի, ընդ որում գործադրող ու կատարողականը նրանց մյուս գործակալ Ալիևի օֆշորային կոռումպացված ռեժիմն է տարածաշրջանում»։

Գալով Իրանի Իսլամական հանրապետության մոտեցմանը կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին, մեկնաբանը նշում է, որ Իրանն ուշադրությամբ հետամուտ է տեղի ունեցող զարգացումներին և ոչ մի դեպքում չի կարող ընդունել, որ կովկասյան տարածաշրջանի զարգացումներից կարող է կողք դրվել հատկապես, երբ նկատի ենք ունենում Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների նախագծման պարագայում, այն էլ Սյունիքի մարզի հետ կապված սահմանային վեճերի, ինչպես Հայաստանում են բնութագրում սահմանազատման ու սահմանագծման անորոշ ու խրթին բանակցություների համատեքստում անտեսվում են Իրանի շահերն ու անվտանգային նկատառումները․<<Չնայած այն իրողության, որ ներկայումս Իրանը բավականին դժվար բանակցություններ է վարում Արևուտքի հետ իր միջուկային ծրագրի և պատժամիջոցների չեղարկման հարցերի շուրջ, որն ըստ էության և Վիեննայից հնչող տեղեկատվության հուսալի նշաններ կան Իրանի և 4+1 խմբի միջև ինչ որ ժամանակավոր համաձայնության գալու շուրջ, այնուամենայնիվ Իրանը զգոնությամբ փորձում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ու հարևան երկրների հետ պահպանել բարեկամական հարաբերությունները և աշխարհագրական դեպի չորս կողմերը բաց պահել հաղորդակցության և առևտրային բոլոր հնարավոր կապերն ու միջոցները, այդ հանգամանքից անկասկած չի բացառում նաև Հայաստանը, որը Իրանի իշխանությունների կողմից դիտվում է որպես կապուղիների տարբերակ դեպի Եվրոպա և Սև ծով։

Իհարկե Իրանին նաև առանձնապես հետաքրքրում է հյուսիս-հարավ ճանապարհի գործնական կառուցման նախագիծը, որը կարող է կամուրջի դեր հանդիսանալ Պարսից ծոցի Չաբահար և Բանդար Աբբաս ռազմավարական նավահանգիստները դեպի հյուսիս և Սև ծովի կապող Ճանապարհ։ Ցավոք մինչ այժմ ինչ որ հայտնի և անհայտ պատճառներով Հայաստանին չի հաջողվել գործնական քայլեր ձեռնարկել հյուսի-հարավ տարանցիկ ճանապարհի կառուցման և նախագծում իրանական ինժիներական և ներդրումային ընկերություններին ներգրավման աշխատանքներում, որի ուղղությամբ թերևս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համաչափ կամ նույնիսկ առավել ուշադրություն պետք է դարձնեն Հայաստանի իշխանություններ»։

Այստեղ Սահակ Շահմուրադյանը կարևոր է համարում կրկին մեջբերել Իրանի նախագահի այն կարևոր դիտարկումը, որով նա մեկ անգամ ևս Հայստանին հուշում է Իրանի պաշտոնական մոտեցումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և սահմանային անձեռնմխելիության պահպանման վերաբերյալ, ինչը որոշակի շրջադարձային փոփոխություն պետք է համարել արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնական Թեհրանի որդեգրած երկակի մոտեցումից․«Սա կարևոր ուղերձ է ուղղված Հայաստանին, որի նկատմամբ չպետք է անտարբերությամբ անցնեն Հայաստանի իշխանությունները և իհարկե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Ռայիսիի հետ հեռախոսազրույցում ընդհանուր գծերով անդրադարձել է հայ-իրանական հարաբերությունների համակողմանի զարգացման գործում։ ԻԻՀ նախագահը նշել է.

« Մենք աջակցում ենք կոմունիկացիաների և ճանապարհների արգելափակման վերացման գործընթացներին»։Ուշագրավ է, որ Փաշինյանի հետ զրուցում ԻԻՀ նախագահ Ռայիսին հատուկ կարևորությամբ ընդգծել է. «Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանության պահպանումը հարգելն է։ Այս համատեքստում Թեհրանը աջակցում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն այդ երկրով անցնող բոլոր տարածքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ»: Իրանի նախագահն նաև կարևորել է հարևան երկրների միջև բոլոր մակարդակներով շարունակական հաղորդակցության և երկխոսության անհրաժեշտությունը։ Ռայիսին նշել է. «Կովկասյան տարածաշրջանում իրավիճակի զգայունությունը պահանջում է, որ տարածաշրջանի երկրները պարբերաբար կքննարկեն տարածաշրջանային և երկկողմ հարցեր և որ հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մնացած հարցերը խաղաղ ճանապարհով կլուծվեն միջազգային սկզբունքների և իրավունքի շրջանակներում, և տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն, կայունություն և անվտանգություն»:

Սա կարծում եմ հույժ կարևոր և բացառիկ ուղերձ է ԻԻՀ նախագահի կողմից ուղղված Հայաստանի իշխանություններին և հերթական շանս տրված Հայաստանին, որպեսզի փորձի իր հարաբերությունները առավել ամրապնդել Իրանի հետ, օգտագործելով Իրանի կողմից Հայաստանին տրված հնարավորությունը, բալանսավորելու իր հարաբերությունները Թուրքիայի և վերջնիս բարեկամ Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ փորձելով իր տնտեսական ու հաղորդակցական կախվածությունը թուլացնել հյուսիսային անարդյունավետ ձևական դաշնակից տերությունից և այսուհետ թերևս դրան ավելացող Թուրքիայից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում