Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Կոմիտաս լսում են միայն թաղումներին, այն էլ` դուդուկի ուղեկցությամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: 

– Որքան շատ են խոսում սերիալների անարժեքության մասին, այնքան սերիալային բումը կարծես ավելի զգալի է դառնում: 

-Գիտե՞ք, ես առաջիններից էի, որ հեռուստաընկերություններին կոչ էի անում սերիալներ նկարահանել: Այդ մասին դեռ 2000-ականներին էի ասում: Ինչո՞ւ: Որովհետև սերիալը հեռուստատեսային դասական ժանր է, որ անպայման պիտի լինի: Այլ խնդիր է որակը: Չի կարող լինել այնպես, որ առանց սերիալի որակյալ հեռուստատեսային կինորտադրանք լինի: Նույնը տեղի էր ունենում Ռուսաստանում: Միջամտեց երկիրն ու նախագահը, և ստեղծվեց մի մոդել՝ «Բայազեթը»: Դրա ստեղծման համար գումար չէր խնայվել: Դա առիթ հանդիսացավ, որ մյուս պրոդյուսերներն էլ նման կերպ աշխատեն: Հիմա նման միջամտության ժամանակն է: Անհրաժեշտ է լուրջ միջամտություն կատարել: Հիմա պատկերացրեք, որ ստեղծենք մի սցենարական խումբ, որը կաշխատի մի սյուժեի վրա, որը օրինակ, կպատմի Առաջին Հանրապետության մասին, կամ կարելի է մի հրաշալի ֆիլմաշար անել, թե ինչպես Մխիթար Սեբաստացին Պոլսից գնաց Սուրբ Ղազար՝ սովորելու: Կա հրաշալի նյութ, որի շուրջ կարելի է անվերջ նկարել ու շատ որակյալ սցենար պատրաստել: Կա հրաշալի գրականություն, պետք է ուսումնասիրել այդ նյութը, չխնայել գումար, պատրաստել սցենար ու եթեր մտնել: Դա սկզբունքորեն կփոխի պատկերը: 

-Դա հակակշիռ կլինի՞ ներկայում ցուցադրվող սերիալներին:

-Իհարկե, անշուշտ: Ես այն կարծիքին եմ, որ որակյալ հեռուստաարտադրանքը միշտ մրցունակ է, իսկ որակյալ հեռուստաարտադրանք ստեղծելու համար որակյալ խելք պիտի դնես մեջը: Եվ սցենարիստը, որը 2 գիրք է կարդում, նոր սցենար գրում, այլ բան է, քան նա, ով 100 գիրք է կարդում, նոր գրում: 

-Մենք ունե՞նք որակյալ սցենարիստի խնդիր:

-Այո, մենք լուրջ սցենարական խնդիր ունենք: Դրա համար ես ընդհանրապես չեմ ճանաչում այսօրվա հեռուստասերիալների ռեժիսորներին ու սցենարիստներին, չնայած այդ դաշտում եմ ստեղծագործում: Պիտի ճանաչենք մեր լավագույն արձակագիրներին, մենք ունենք հրաշալի գրողներ, պարզապես նրանց պետք է ներգրավել: Ես հիմա կարդում եմ Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» գիրքը, որը հրաշալի վիպակ է: Հետո էլ ասում են, թե չունենք այնպիսի մի գրական հենք, որը կպատմի Ղարաբաղյան պատերազմի մասին: Ունենք, ուղղակի անհրաժեշտ է ուշադրություն դարձնել: Վստահ եմ, որ շատերը չգիտեն էլ այս գործի մասին: Ունենք հրաշալի արձակագիրներ, հրաշալի բանաստեղծներ: Նյութը սցենարի վերածելը դժվար է, պետք է նրանց ներգրավել: Ես երբևէ չեմ պատկերացնի, որ Լ. Խեչոյանը գրի այնպիսի սցենար, ինչպիսին հիմա են գրում: Բնականաբար, արդյունքն էլ լավը պետք է լինի:

-Հեռուստաընկերությունները սերիալներ են նկարահանում՝ պատճառաբանելով, թե ժողովուրդն է դա պահանջում: 

-Դա հիմարություն է: Ես չգիտեմ՝ ժողովուրդը շա՞տ էր ուզում, որ Ֆրունզե Դովլաթյանը նկարեր «Սարոյան եղբայրներ» ֆիլմը: Ժողովուրդը տեղյակ էլ չէր: Ժողովուրդը պիտի որոշի՝ բժիշկը վիրահատի՞ հիվանդին, թե՞ ոչ: Վիրահատությունը հանրային քննարկման չի դրվում: Մասնագետը նրա համար է մասնագետ, որ զբաղվի իր ոլորտով: 

-Այն, ինչ հեռուստատեսությամբ ցուցադրվում է, վկայո՞ւմ է ճաշակի անկման մասին:

-Անշուշտ: Իսկապես այդպես է: Հեռուստատեսությունը այն է, ինչ մենք ենք: Ուրիշ բան չենք: Ու դա հատկապես վերաբերում է մեր հեռուստատեսությանը: Տեսե՞լ եք, ինչ են անում հայ աղջիկները՝ պատառոտում են իրենց: Մեկ-մեկ ինձ թվում էր՝ «Բիթլզ»-ի կադրերն եմ դիտում, մազերն են պոկում, բայց չէ՝ Արմենչիկի համերգն է: Հազարներով լցվել են ու պատառոտում են իրենց: Այ, դա է մեր հեռուստատեսությունը, դա բացահայտում է մեր դեմքը: Ինչի՞, մենք ավելի՞ լավն ենք: Հեռուստատեսությունը բացահայտում է այն հանդիսատեսին, որը գնում է Արմենչիկի կամ մյուս ռաբիս երգչի համերգին: Եթե այդ հասկացությունը գերակայի, որ ամոթ լինի ռաբիս լսելը, ինչպես խորհրդային տարիներին, շանսեր կունենանք փրկվելու: Իսկ հիմա ոչ թե ամոթ է, այլ խրախուսվում է: Իսկ ռաբիսը երգ չէ, ուղղություն չէ, դա մտածողություն է: Բա էդ աղջկերքը մեղք չե՞ն, որ իրենց պատառոտում են, երբ ասում է. «Սիրիր, սիրիր, չէ, մի սիրիր»: Կյանքում Չարենց չեն էլ կարդացել:

– Ինչի՞ հետ էր կապված ռաբիսի տարածումը՝ ըստ Ձեզ:

– Ինձ թվում է, որ մի քանի պրոբլեմ կար: Խորհրդային շրջանում ռաբիսն արգելված էր: Այն ժամանակ գրաքննություն կար: Ռաբիսի պարագայում դա շատ լավ բան էր: Ռաբիսը տեղ չուներ եթերում: Այ, ինչո՞ւ են մեզ ստիպում ամրագոտի կրել: Որովհետև երկիրը ասում է՝ դու չես հասկանում, կապիր: Բա մենք ինչո՞ւ մեր հոգևոր ամրագոտին չենք կապում: Ինչի՞ օրենք չենք ընդունում, որ արգելենք, պաշտպանանք դիմացինի հոգևոր սեփականությունը: 

– Կարծում եք՝ կա՞ դրա անհրաժեշտությունը:

– Խիստ: Ես դրա շատ չոր կողմնակիցն եմ: Որովհետև մարդիկ Կոմիտաս չեն լսում: Միայն թաղումներին են Կոմիտաս ընկալում՝ դուդուկի ուղեկցությամբ: Եթե այսպես շարունակվի, պարզ կերևա՝ ով է հայերեն մտածում, ով՝ քրդաարաբաեզդիերեն: Ռաբիսն անմիջապես մտավ ու գրավեց այդ բացը: Ավելի լավ է մուղամ լսեն, եթե իրենց հաճելի է, քան հայերենով լսեն այդ մուղամը: Սա արդեն սրբապղծություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում