Friday, 19 04 2024
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են

Միջուկային չի լինի, կորոշվի հիբրիդային պատերազմի ճակատագիրը

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ անվտանգային հարցերի քննարկման ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի նիստը տեղի կունենա հունվարի 12-ին: Այդպիսով, հունվարի կեսին թերևս միանգամից երեք ձևաչափով տեղի կունենա ՌԴ-Արևմուտք քննարկում անվտանգային խնդիրների վերաբերյալ՝ ռուս-ամերիկյան պատվիրակությունների բանակցություն փոխարտգործնախարարների մակարդակով, ԵԱՀԿ հարթակ և ՆԱՏՕ-ՌԴ խորհրդի նիստ, ընդ որում բավականին մեծ դադարից և փոխադարձաբար ներկայացուցչությունների աշխատանքի դադարեցումից հետո: Այս ամենը ևս մեկ անգամ հուշում են, որ քննարկման սեղանին բավականին լուրջ հարցեր են, ընդ որում գուցե նաև վերջնագրային որոշակի տոնայնությամբ: Իհարկե այդ ամենին նախորդել է ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամ երկրների հայտարարությունը միջուկային պատերազմի անթույլատրելիության մասին, սակայն այս հանգամանքը որքան ուրախալի է, նույնքան կարող է առաջացնել հարցեր, կապված այլ բնույթի պատերազմների հետ:

Որովհետև, երբ արձանագրվում է միջուկային պատերազմ թույլ չտալու հանգամանքը, ապա հնարավոր է եզրակացնել, որ այլ բնույթի պատերազմները գոնե առժամանակ դիտարկվում են թույլատրելի: Իսկ այստեղ խոսքը անկասկած հիբրիդային պատերազմի մասին է, որը ներառում է թե կիբերհանցագործությունների, կիբերպատերազմների ոլորտը, թե ռեգիոնալ լոկալ արդեն տաք պատերազմների տարբերակը: Եվ այս իմաստով, ամերիկա-ռուսական, կամ Ռուսաստան-Արևմուտք բանակցությունների այդ խիտ շրջանում թերևս վճռվելու է հենց այդ  հիբրիդային պատերազմների հեռանկարը, քարտեզը, ինտենսիվությունը և առնվազն միջնաժամկետ նպատակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում