ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի մեկնարկին անդրադարձավ հունվարի 1-ից ուժի մեջ մտած հակածխախոտային օրենսդրությանը և ՀՀ առողջապահության նախարարին խնդրեց պարզաբանել օրենսդրության նրբությունները:
Անահիտ Ավանեսյանը նկատեց՝ կարծում են, որ այս քայլը խթան կհանդիսանա ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համար:
Նախարարը նշեց, որ Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27.9 տոկոսը ծխում է: Ծխողների գերակշիռ մասը՝ 51 տոկոսը: