Ինչպես արդեն հայտնել ենք, Գարիկ Սարգսյանն ազատվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից և նշանակվել Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնում Սարգսյանին փոխարինելու է Առնակ Ավետիսյանը։
Նշենք, որ Ավետիսյանը 2018-2021 թվականի մարտ ամիսը զբաղեցրել է Կոտայքի փոխմարզպետի պաշտոնը։
2021 թվականի մարտի 17-ից օգոստոսի 2-ը զբաղեցրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնը։