Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորներ՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, վայր են դրել պատգամավորական մանդատները:
Երեկ՝ հունվարի 4-ին, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սերգեյ Մովսիսյանը հաստատել էր այն տեղեկությունը, որ ստանձնելու է Արագածոտնի մարզպետի պաշտոնը։
Մեր տեղեկություններով՝ մանդատը վայր դրած մյուս ՔՊ-ական պատգամավորը՝ Սեդրակ Թևոնյանը, նշանակվելու է Արարատի մարզպետ։