Ինչպես արդեն հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորներ՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, վայր են դրել պատգամավորական մանդատները։
Խմբակցության համամասնական ցուցակի համաձայն՝ հաջորդ համարները Լիլիթ Կիրակոսյանը և Էդգար Հակոբյանն են:
Լիլիթ Կիրակոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց, որ վերցնելու է պատգամավորական մանդատը։ Հարցին՝ որոշե՞լ է, թե որ հանձնաժողովում է իրականացնելու աշխատանքները, նա ասեց, որ դեռ չի մտածել այդ ուղղությամբ։ Նշենք, որ Լիլիթ Կիրակոսյանը Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ է։
Փորձեցինք կապ հաստատել նաև էդգար Հակոբյանի հետ՝ պարզելու՝ վերջինս վերցնելո՞ւ է մանդաը, թե՞ ոչ, ինչը, սակայն, մեզ չհաջողվեց: