Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դավիթ Տոնոյանին հարց եմ տալիս՝ ասենք հասկացանք, որ հրթիռները հին էին, բա գեներալներն ինչի՞ էին հին

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը օրերս հարցազրույց է տվել և մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Մասնավորապես, նա նշել է, որ պատերազմի այլ արդյունքի պարագայում այսպիսի քրեական գործեր չէին հարուցվի. «Հակառակորդի գլխին թափվել է և նրան ոչնչացրել է շատ ավելի վաղ արտադրության զինամթերք… Գործ ունենք ինձ և պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ»,- նշել է նա:

Այս առնչությամբ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Պաշտպանական համակարգը առանց այդ էլ վարկաբեկված է, էլ ո՞ւր վարկաբեկվի: Ասում են՝ քաղաքական հետապնդում է, ես այստեղ քաղաքական հետապնդում չեմ տեսնում: Ի՞նչ քաղաքական հետապնդում, վերջը, էդ հրթիռը հին էր, թե նոր: Բա ինչի՞ էր հին: Գնդացիրն ինչո՞ւ էր 1955 թվականի արտադրության, սալյարկայով աշխատող: Դու մեզ բացատրիր, մենք հասկանանք: Ասա՝ ես չեմ գնել, գնել է, ասենք, Սեյրան Օհանյանը, Մովսես Հակոբյանը: Պետք է մենք հասկանանք, թե այդ հին հրթիռը ոնց հայտնվեց մեր զինված ուժերում:

Ասում են՝ բան չի փոխվել, ո՞նց չի փոխվել: Եթե դու կարողանում ես խցում նստած հարցազրույց տալ և օգտվել քո խոսքի ազատության իրավունքից լիարժեք: Դե ասա, քաղաքական հետապնդում այստեղ ինչո՞ւմն է: Դավիթ Տոնոյանն օգտվում է խոսքի իրավունքից, օգտվում է պաշտպանվելու իր իրավունքից, թող պաշտպանվի»:

Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե «քավության նոխազ» գտնելու տեսանելի ցանկությունը սավառնում է քաղաքական դաշտում, բայց, այս առումով լինելու են անակնկալներ, Սիրունյանն ասաց. «Եթե բան է հասկացնում, թող նորմալ արտահայտվի: Այդ ո՞նց է լինում, որ Զինված ուժերի հրամանատարությունը ամբողջությամբ, ինքն էլ այդ թվում, ռազմական կրթություն չունի: Դեռ այն ժամանակ, երբ եղավ ԳՇ-ում «սուտի բունտը», ես մտա ՊՆ-ի կայքը և պարզեցի, որ այդ պահի դրությամբ ռազմական կրթություն ունեին Վաղարշակ Հարությունյանը, Արշակ Կարապետյանը, ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը: Մնացածը մասնագիտական կրթություն չունեն: Եթե կտեսնես, որ ավարտել են ռազմական ուսումնարան, ապա ասեմ, որ ուսումնարանն արտադրում է լեյտենանտ, ընդհանուր ռազմական ակադեմիան արտադրում է մինչև գնդապետ, գեներալ դառնալու համար դու կամ պետք է Մոսկվայի ակադեմիան ավարտես, կամ համապատասխան ուսումնական հաստատությունները ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում: Ոչ մեկը դա չի ավարտել:

Հիմա ես Դավիթ Տոնոյանին հարց եմ տալիս, ասենք հասկացանք, որ հրթիռները հին էին, բա գեներալներն ինչի՞ էին հին: Ընդ որում, ինքն աշխատել է մի ժամանակաշրջանում, երբ, ըստ օդում կախված լուրերի, իրեն թույլատրված էր կայացնել ցանկացած որոշում»:

Դավիթ Տոնոյանը նաև հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքում տեղ գտած այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են «պաշտոնի բերումով տեղեկացված լինելով հրթիռների ժամկետներն անցած լինելու մասին», «նախնական համաձայնության գալով ՀՀ ԶՈՒ պաշտոնատար և այլ անձանց հետ», «շուկայականից էականորեն թանկ գնով», «շահադիտական դրդումներով», «հաշվի չառնելով ՊՆ-ում նույնատիպ հրթիռների ձեռք բերման իրական պահանջարկը» և այլն, քրեական գործով որևէ կերպ չեն հաստատվել: Ընդհակառակը, գործում առկա են դրանք հերքող բազմաթիվ ապացույցներ:

Փաստաբանն այս առնչությամբ նշեց. «Գործով նաև չի հաստատվել, բայց ինձ թվում է մի օր կհաստատվի, թե ոնց են զինվորի սնունդը գնում շուկայականից 40 տոկոս թանկ, ու ոնց է լինում, որ մատակարարներն իր մանկության ընկերներն են: Մեջները նույնիսկ մարդ կա, որը սննդի հետ բացարձակ կապ չունի, այդ բիզնեսի հետ կապ չունի: Եկեք խոսենք նրա մասին, թե այդ ոնց է լինում, որ ականազերծման կենտրոնի տնօրենը իր դվոյուրոդնի եղբայրն է: Ոնց է լինում, որ զինվորական քննչականնի պետը իր բաջանաղն է: Եկեք դրանց մասին խոսենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում