
Ազգային ժողովի պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը այսօր հունվարի 4-ին հրաժարականի դիմում են ներկայացրել: Այս մասին Ազգային Ժողովի նախագահի հայտարարությունը հրապակել է խորհրդարանի պաշտոնական կայքը:
Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորություններիը դադարում են,- նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ: