Ավտոտրանսպորտի երթեւեկությունը բարձրլեռնային Աջարիայի գյուղերի մեծ մասում սահմանափակվել Է առատ ձնատեղումների պատճառով: Այդ մասին, ասվում Է Աջարիայի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդագրությունում:
Գերատեսչությունում նշում են, որ ձյան ծածկույթից ճանապարհների մաքրումը շարունակվում Է չընդհատվող ռեժիմով: Իսկ մաքրման աշխատանքները հիմնական ուղղություններում, որոնք կապում են վարչական միավորները, ավարտվել են: Մյուս ճանապարհները կմաքրվեն փուլ առ փուլ: Ինտենսիվ աշխատանքներ են տարվում նաեւ տեղական նշանակության ճանապարհներին, որոնք կապում են գյուղերը: Բացի այդ, Կեդայի շրջանում մի քանի ուղղություններով անցկացվում Է սողանքների մաքրում, հաղորդել Է Sputnik-ը: