
Իսրայելական ռազմաօդային ուժերի ուղղաթիռն աղետի Է ենթարկվել Հայֆա նավահանգստային քաղաքի շրջանում. դրա հետեւանքով զոհվել Է երկու մարդ, մեկը տուժել Է: Այդ մասին, հունվարի 4-ին հաղորդել Է բանակային մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ ասվում Է, որ զոհվել են ուղղաթիռի օդաչուները, տուժել Է անձնակազմի անդամը, որն «օդային դիտորդի» դեր Էր կատարում: Նա տեղափոխվել Է հոսպիտալ: Բանակային մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում Է, որ սկսվել Է կործանման պատճառների եւ հանգամանքների հետաքննություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: