Thursday, 30 03 2023
«Ադրբեջանը վճռական է ծագումով հայ բնակիչների վերաինտեգրման հարցում». Բայրամով
16:00
Ուկրաինան ԱՄՆ-ից 1,25 մլրդ դոլարի չափով հերթական դրամաշնորհն է ստացել` ուղղված պետբյուջեի աջակցությանը
15:50
Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուն հրաժարվել Է գլխավորել ընդդիմությունը
Գործը ուղղորդված է․ Փաշինյանը դեռ պետք է ապացուցի, որ բենզինից է․ կացարանում զոհված զինվորի պապիկ
15:37
ՌԴ-ի, ՉԺՀ-ի և Իրանի զորավարժությունները ներդրում են կատարել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում. Չինաստանի ՊՆ
Վաղը ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում
Ղազախստանի խորհրդարանը հաստատել է Ալիխան Սմաիլովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
Շառլ Միշելն ավելացրե՞լ, թե՞ նվազեցրել է Հայաստանի վարչապետի հույսը
Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք
Ուղիղ․ Հրդեհից զոհված 15 զինծառայողների հարազատները հանդիպում են զինդատախազի հետ
Ռոսսելխոզնադզորի ուսումնասիրությունները քաղաքական ենթատեքստ չունեն. Քերոբյան
Արցախը գերեվարված է. Մեծ Բրիտանիայի հայ համայնքը մտահոգված է՝ հերթը կհասնի Հայաստանին
Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցը Գերմանիա ամփոփվել է հայ համայնքի հետ հանդիպմամբ
ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ հարձակում իրականացնելու հարցում տարակարծիք են. այդ սցենարի դեպքում կտուժի նաև Հայաստանը
Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարը. թիրախում քաղաքացիական անձինք են
Էդգար Ղազարյանը հանդիպման առաջարկով դիմել է ԱԺ իշխող խմբակցությանը
Զգուշացում գյուղատնտեսներին. սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում
14:30
Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց
14:25
Եղանակը աշխարհում – ՄԱՐՏ 31, 2023
14:20
Հռոմի Պապը հոսպիտալացվել է
14:10
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքական ընդդիմությունը չի կարողացել համաձայնության գալ միասնական թեկնածուի շուրջ
Լուրերի օրվա թողարկում 14:00
Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ
Արտակ Համազասպյանը ԱՄՆ ում մեղադրվում է չգրանցված կրիպտոարժույթի դիմաց $8 մլն հավաքագրելու համար
13:40
ԱՄՆ-ն ժողովրդավարության համար 690 մլն դոլար կտրամադրի
Ադրբեջանը ոչնչացնում է Լաչինի միջանցքը, որից բխում է Արցախի կարգավիճակը
13:30
Պակիստանում 11 մարդ է մահացել անվճար ալյուր բաժանելիս սկսված հրմշտոցի հետևանքով
Հունվար-փետրվար ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,9 տոկոս է. վարչապետ
13:20
2023 թ.-ին երկրների ՀՆԱ-ի աճի տեմպերը 3%-ից ցածր կլինեն Ուկրաինայի հակամարտության պատճառով. ԱՄՀ-ի ղեկավար

Պետք է ազատել բանակը մահաբեր արատից. ժամանակ չկա

Պաշտպանության նախարարությունը հայտնում է Վայոց Ձորի մարզի զորամասերից մեկում մահվան դեպքի մասին: Ըստ տեղեկության, դեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին և նախնական վարկածով՝ սպանություն է: Մահացու վիրավորվել է ժամկետային զինծառայողներից մեկը, իսկ հանցանքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը: Չենք նշում անուններ, որովհետև դեպքը ոչ թե բացառիկ է, այլ դժբախտաբար՝ պարբերաբար կրկնվող: Տարիներ շարունակ համեմատաբար փոքրաթիվ հայկական բանակում տեղի են ունենում սպանություններ կամ ինքնասխանություններ: Ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով ծառայակիցները կամ սպանում են իրար, կամ հասցնում ինքնասպանության: Ավելին, լրահոսը սովորաբար լռում է, շրջանցում այն դեպքերը, երբ չկա ֆիզիկական մահ կամ վիրավորում, սակայն բավականին զգալի է հոգեկան կորուստը, որ տարբեր դրսևորումներով արտահայտվում է այդօրինակ հարաբերությունների հետևանքով: Այդ երևույթը հայկական բանակում ծավալվում է տարիներ շարունակ, մեկ ակտիվության բռնկումով, մեկ նվազումով, սակայն մահաբեր որոշակի կանոնավորությամբ:

Թշնամու խլած կյանքերի կողքին, հայկական բանակի զինծառայողներն են միմյանցից կյանքեր խլում: Անկասկած է, որ խնդրի արմատը լոկ բանակում չէ: Ավելին, արմատը գուցե ընդհանրապես բանակում չէ, այլ գալիս է բանակ հանրային տարաբնույթ շրջանակներից, ենթամշակութային շերտերից՝ քրեական, թաղային, փողոցային, գալիս է անգրագիտության հետևանքով, թերի կրթության, ընտանիքներում տարաբնույթ սոցիալ-հոգեբանական խնդիրների և խեղումների հետևանքով: Այդ իմաստով, պատասխանատվության արմատն էլ հանրային կյանքում է, թե կրթական և մշակութային իրադրության համար պատասխանատու պետական հաստատություններում, թե հանրային այլ ինստիտուտներում:

Միաժամանակ, պատասխանատվությունը շարունակվում է բանակում, կամ բանակում շարունակվել է անպատասխանատվությունը, երբ տարիներ շարունակ չի արվել խնդիրը լուծելու համակարգային, հայեցակարգային մոտեցման փորձ: Զինվորական ղեկավարությունը որոշակիորեն արձագանքել է, իսկ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր պաշտոնավարման տարիներին մի անգամ մասնակցեց նույնիսկ այդ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով զոհված զինվորի հուղարկավորության, հրաժեշտ տալով նրա ճակատը համբուրելով: Անկասկած սրտառուչ և հուզիչ տեսարան էր, և չկար այն ժամանակ նախարար Օհանյանի անկեղծության վրա կասկածի որևէ հիմք, սակայն միայն անկեղծ ու ազնիվ մտահոգությունը բավարար չէ լուծումների համար:

Բանակը Հայաստանում իր վրա կրում է հանրային արատավոր ենթամշակույթների ազդեցությունը, բայց նաև ստիպված է համակարգային լուծում գտնել դա առավելագույնս չեզոքացնելու, համալիր կերպով չեզոքացնելու համար՝ չսպասելով, մինչ կփոխվի հանրային արմատը: Այդ խնդիրը հրամայական է նաև Հայաստանի բանակի մարտունակության համար, որովհետև փոքրաթիվ, մեծ սպառազինական ռեսուրսների առումով սահմանափակ բանակում մարտունակության առանցքային բաղադրիչ է նաև հենց ներքին մթնոլորտը, զինվորական անձնակազմի միջև հարաբերությունների մշակույթը: Տարիներ, տասնամյակ շարունակ այդ խնդիրը մատնվել է բարձիթողության: Դրա առանցքային պահանջատեր պետք է լիներ բանակի անմիջական մարտունակությամբ մտահոգ գեներալակազմը, սակայն հայկական գեներալակազմը եղել է պահանջատեր լոկ իր անձնական բարեկեցության հարցում: Հայկական բանակի վերափոխումը պահանջում է նաև ներբանակային մտածողության ու մշակույթի վերափոխում: Դա ազգային անվտանգության խնդիր է, որը պետք է որպես առաջնահերթ նպատակ ձևակերպվեր դեռևս առաջին հաղթանակից հետո, սակայն դասվել է կուտակված խնդիրների ծշարքին և բարդվել ներկայի վրա, արժենալով թանկ կյանքեր: Պետք է սկսել համակարգային լուծման առարկայական փնտրտուք, հատկապես հաշվի առնելով, որ արագ լուծում թերևս չկա և պահանջվելու է ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում