Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Իրականում ի՞նչ նախագիծ է ստորագրել Բայդենը․ հայամետ Շիֆի նախագիծը չի ընդունվել

Հայկական մեդիա տիրույթում տարածվում է ինֆորմացիա, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի 27-ին ստորագրած 2022թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասին» օրենքում առկա են կարևոր դրույթներ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, այդ թվում այն, որ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի գերեվարված բոլոր անձանց։

Ըստ այդ հրապարակումների՝ օրենքում  նշվում են Կոնգրեսի եզրակացությունները 44-օրյա պատերազմի վերաբերյալ, մասնավորապես 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը և Թուրքիան «օտարերկրյա աշխարհազորային ջոկատների աջակցությամբ» ռազմական հարձակում են սկսել Լեռնային Ղարաբաղի վրա, որը հայտնի է նաև Արցախ անունով, ինչի արդյունքում տեղահանվել են տասնյակ հազարավոր հայազգի բնակիչներ:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ հայկական ԶԼՄ-ները սխալմամբ  հղում են կատարում մի նախագծի վրա, որը չէր ընդունվել Կոնգրեսի կողմից և մնացել էր նախագիծ: Խոսքը մասնավորապես կոնգրեսական Ադամ Շիֆի նախագծի մասին է, որը բնականաբար եղել է լուրջ պրոհայկական ձևակերպումներով, սակայն, ցավոք, չի ընդունվել։

Սուրեն Սարգսյանը պարզաբանեց, որ ընդունվել է մեկլ այլ տարբերակ՝ Ֆրենկ Փալոնի կողմից հեղինակած նախագիծ, որը սակայն այնքան փայլուն տեսք չունի, որքան էր Շիֆի նախագիծն էր․«Այսինքն՝ Կոնգրեսում նույն օրենքի վերաբերյալ միաժամանակ մի քանի նախագիծ է եղել, բայց տեխնիկական վրիպակի պատճառով հղումը տրվում է ոչ թե այն տարբերակին, որն ընդունվել է Կոնգրեսի կողմից ու նախագահի կողմից ստորագրվելուց հետո դարձել է օրենք, այլ այն նախագծի վրա, որը Ներկայացուցիչների պալատում քվեարկությամբ անցել է, բայց արդեն Սենատում չի անցել ու  բնականաբար նախագահի կողմից չի ստորագրվել։ Այն նախագիծը, որը մեջբերել  են հայկական լրատվամիջոցները Ադամ Շիֆն է հեղինակել, բնականաբար՝ մի շարք պրոհայկական ձևակերպումներով։ Անցել է այլ օրենք, որում էլի կան որոշ կարևոր ձևակերպումներ և դրանից մասին ես ավելի վաղ գրել եմ։Համապատասխան ձևակերպումներն օրենքի մեջ տվել է մեկ այլ հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը»։

Սարգսյանը հստակեցրեց՝ օրենքն ընդունվել է, բայց ոչ այն տարբերակով, որը տարածվում է հայկական մեդիա տիրույթում․«Պետք է սակայն նշեմ, որ ընդունված նախագծում ևս մատնանշվում է ռազմագերիներ եզրույթը, բայց ընդունված տեքստն էապես  տարբերվում է, չունի այնպիսի պրոհայկական հստակ ձևակերպումներ՝ ինչպիսին որ տարածվող տարբերակում է»։

Մեր զրուցակիցը նաև նշեց՝ ընդունված տարբերակում ասվում է, որ Կոնգրեսին պետք է ներկայացվի հատուկ զեկույց՝ Պետդեպի Պաշտպանության նախարարության, պաշտպանության քարտուղարության ու այլ մարմինների կողմից, որում հստակ  կուսումնասիրվեն ու 180 օրվա ընթացքում կնշվեն, թե ինչ է իրականում պատերազմի ժամանակ արել Ադրբեջանը և թե արտաքին ուժերն ինչ տեսակի ներգրավվածություն են ունեցել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում