Հունվարի 4-ի առավոտյան 6,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում գտնվող Օգասավարա ճապոնական կղզու մերձակայքում, որն ընկած Է Տոկիոյից ավելի քան 1000 կիլոմետր դեպի հարավ:
«Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական գործակալության տվալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 06:09-ին (Երեւանի ժամանակով 01:09-ին): Երկրաշարժի օջախն ընկած Է 70 կիլոմետր խորությամբ ջրի տակ. ցունամիի սպառնալիք չկա:
Երկրաշարժի հետեւանքով տուժածների ու ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել:
Օգասավարա կղզին գտնվում Է Տոկիոյից 1,2 հազար կիլոմետր դեպի հարավ:
Մասնագետները չեն բացառում տարածաշրջանում կրկնակի ստորգետնյա ցնցումները շաբաթվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: