Monday, 23 05 2022
Մեր առաջ հաղթանակը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
15:49
Հայ շախմատիստների արդյունքները Շարժայի միջազգային մրցաշարում
Ինչ տվեց դրոշներով ակցիան Հայաստանին և Արցախին
Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցները Եվրոպայի առաջնությունում
Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացումը՝ հայկական էսքիզներով
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը ժամանել է Երեւան
Երևանը՝ մեծ սպորտի մայրաքաղաք․ Քանի մեդալ ակնկալել հայ բռնցքամարտիկներից
16:33
Մխիթարյանը կարող է բաց թողնել Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը
14:57
«Մոնակոն» և VBET-ը երկարաձգում են իրենց համագործակցությունը
Նոր անուններ Հայաստանի հավաքականում․ Ովքեր տեղ կգնեն Կապառոսի ցուցակում
Նպատակը մեկն է` գերազանցել լավագույն արդյունքը. Գիլոյանը` Եվրոպայի առաջնությունից սպասելիքների մասին
Ուզում ենք նոր նշաձող սահմանել Եվրոպայի առաջնությունների համար․ Արայիկ Հարությունյան
Մխիթարյանը կվերադառնա՞ Լոնդոն․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
16:49
Լևոն Արոնյանը դարձել է Chessify ընկերության դեսպան
16:48
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերի հեռարձակումը՝ Առաջինով
Թուրինում, թե՞ Ալբանիայում․ Հինգ օրում 2 եզրափակիչ Մխիթարյանի և Մոուրինյոյի համար
Կարևորը թիմային ոգին է, որ կա բռնցքամարտի հավաքականում. Կարեն Գիլոյան
Արոնյանի քավորի անկումը․ Ռոբերտ Քոչարյանի մասին լռելու նուրբ արվեստը․․․
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը՝ Եվրոպայի առաջնությունում
Հայ բռնցքամարտիկներն ավարտեցին ելույթն աշխարհի առաջնությունում
Որքան արժեն Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերը
13:10
Ինչպես է Աշոտ Ադամյանը հաղթում ադրբեջանցի և թուրք մրցակիցներին` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն
12:25
Ռուսական գրոհ՝ հայկական սպորտի նկատմամբ
19:15
Ուկրաինա-Հայաստան ֆուտբոլային խաղը կկայանա Լեհաստանում
Ազգերի լիգային ընդառաջ․ Ուշագրավ փաստեր Հայաստանի հավաքականի մասին
15:15
Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
Հայ բռնցքամարտիկների հաղթական մեկնարկը Ստամբուլում
13:15
Հայ մարմնամարզիկները՝ համաշխարհային բարձունքում․ Ունենք ոսկե հնարավորություն․․․
Բելառուսի երիտասարդական հավաքականը տնային հանդիպումները կանցկացնի Երևանում
Հայաստանի Մ-14 հավաքականը` ՈՒԵՖԱ Զարգացման գավաթ 2022-ի հաղթող

Մեր առավելությունը Ադրբեջանի ու Վրաստանի նկատմամբ․ Կապառոսի թիմի իրական պոտենցիալը

Այս տարվա հունիսին Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկսի Ազգերի լիգայի խաղարկությունում։ Մեր գլխավոր թիմի նվազագույն խնդիրն է պահպանել տեղը B դիվիզիոնում։ Հիշեցնենք, որ մեր մրցակիցներն են Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։ Հայաստանի հավաքականի գլխավոր նպատակը, սակայն 2024 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել է։ Իրականում ի՞նչ ներուժ ունի մեր ազգային թիմը և իրատեսական է արդյոք Եվրոյի ուղեգրի համար պայքարելը։ Անցյալ տարի Հայաստանի հավաքականի ելույթն աշխարհի առաջնության ընտրական փուլում դժգոհության ալիք էր բարձրացրել երկրպագուների շրջանում։ Հիշեցնենք, որ մեր ազգային թիմը ընտրական J ենթախմբում 10 խաղում վաստակելով 12 միավոր զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։ Բոլորս էինք սպասում, որ Հայաստանի հավաքականը կկարողանա նվաճել գոնե աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր, բայց․․․։ Եթե այս արդյունքը համեմատենք մեր հավաքականի նախորդ ընտրական փուլերում գրանցած արդյունքների հետ, ապա այն պետք է գնահատենք բավարար։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը մեր հավաքականը ավարտել էր ընդամենը 2 միավորով։

Եվ ընդհանրապես Հայաստանի հավաքականի պատմության ընթացքում ընդամենը չորս անգամ է հաջողվել խմբային մրցաշարում վաստակել 10 և ավելի միավոր։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեզ հաջողվել էր վաստակել 10 միավոր։ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Վարդան Մինասյանի գլխավորությամբ մերոնք վաստակել էին 13 միավոր։Լավագույն արդյունքը Հայաստանի ազգային թիմը գրանվել է 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում վաստակելով 17 միավոր։ Ստացվում է, որ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային թիմը ցույց տվեց իր պատմության 3-րդ լավագույն արդյունքը։ Այն բավական բարձր է նաև տարածաշրջանի և ԱՊՀ-ի կտրվածքով։ Եվ այսպես, հարևան Վրաստանը, որն ընդգրկված էր B խմբում 8 խաղում վաստակելով 7 միավոր մրցաշարն ավարտվեց նախավերջին՝ 4-դր հորիզոնականում։ Ճիշտ է վերջին խաղում վրացիները Թբիլիսում 2։0 հաշվով հաղթեցին Շվեդիային, բայց ընդհանուր առմամբ բավական ուժեղ կազմ ունեցող հավաքականի ելույթը կարելի է գնահատել վատ։ Չմոռանանք, որ մեկ տարի առաջ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայում վրացիների հետ ընդգկված էր նույն խմբում։ Չեզոք դաշտում 2։2 խաղալուց հետո մեր հավաքականի Վրաստանին՝ Թբիլիսիում հաղթել էր 2։1 հաշվով։ Ադրբեջանի ազգային թիմը A խմբում 8 խաղում վաստակելով ընդամենը 1 միավոր զբաղեցրել է վերջին՝ 5-րդ հորիզոնականը։ Գրանցված արդյունքը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն։ Ամփոփելով ընտրական մրցաշարը կարող ենք ասել, որ Կապառոսի գլխավորած թիմը մեծ առավելություն ունի վրացիների և ադրբեջանցիների նկատմամբ։ Տարածաշրջանում մեր հավաքականը զիջում է թերևս Թուրքիային։ Վերջինս G խմբում 10 խաղում վաստակելով 21 միավոր զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։Երեկ թուրքերը հյուրընկալվելիս 2։1 հաղթելով Մոնտենեգրոյին նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքն երրորդն էր։ Նշենք, որ ԱՊՀ երկրների հավաքականներից ոչ մեկին չհաջողվեց ընտրական խմբում հաղթող ճանաչվել։ Ռուսաստանի ընտրանին վերջին խաղում զիջելով Խորվաթիային բավարարվեց 2-րդ տեղով և պայքարը կշարունակի փլեյ-օֆֆում։

Ռուսների արդյունքը լավագույնն են ԱՊՀ-ի կտրվածքով։ Ուկրաինայի ազգային թիմը D խմբում 8 խաղում վաստակեց 12 միավորով և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Փլեյ-օֆֆի ուղեգիր ուկրաինացիները նվաճեցին վերջին տուրում երեկ հյորընկալվելիս 2։0 հաշվով հաղթելով Բոսնիա և Հերցեգովինային։ Փաստորեն Ուկրաինայի դեպքում 12 միավորը բավարար եղավ խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու համար։

Ի տարբերություն Հայաստանի Ուկրաինան այդ 12 միավոը վաստակեց ոչ թե 10, այլ 8 խաղում։Վիճակագրական տվյալները վկայում են, որ չնայած ընդհանուր անհաջողության Հայաստանի ազգային հավաքականը տարածաշրջանի և ԱՊՀ-ի կտրվածքով գրանցել է բարձր արդյունք։ Այն լուրջ նախադրյալ է հավատալու համար, որ Խոակին Կապառոսի թիմը ունի պոտենցիալ պայքարելու 2024 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգրի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում