
Մարդ Է բարիկադավորվել ԱՄՆ-ի Բլումինգթոն քաղաքում գտնվող Ինդիանայի համալսարանին առընթեր հյուրանոցում: Այդ մասին հաղորդել Է կրթական հաստատությունը:
Համալսարանի հայտարարության համաձայն, որը հրապարակվել Է Twitter-ում, ուսումնական հաստատության տարածքում «վտանգավոր իրադրություն Է»:
Վարչակազմը կոչ Է անում բոլորին՝ չմոտենալ հյուրանոցի շենքին:
«Մարդ Է բարիկադավորվել համալսարանում: Ոստիկանությունը նրա հետ բանակցություններ Է վարում»,-հաղորդում Է վարչակազմը:
Ինչպես ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել Է Fox59 տեղական հեռուստաալիքին, այդ մարդը ինքն Է զանգահարել բաժին եւ ասել, որ գտնվում Է Ինդիանայի համալսարանին առընթեր հյուրանոցում:
Հեռուստաալիքը նշում Է, որ համալսարանում այժմ արձակուրդներ են, պարապմունքները կվերսկսվեն միայն հունվարի 10-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: