Օդերևութաբանները եղանակի վերաբերյալ կանխատեսումներ են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Հունվարի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Քամին, հաղորդագրության համաձայն, կլինի արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում նույնպես, ըստ կանխատեսումների, հունվարի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հնարավոր է` ձնաբուք լինի. Վաշինգտոնում մինչև օրվա վերջ ձյան շերտը կարող է կազմել 30 սմ
Այսօր երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 0…+2–ի, երեկոյան` -1…-3–ի միջև։