Friday, 19 04 2024
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով

Նախարարությունը թերի է կազմակերպել անօթևան մարդկանց կացարանի տրամադրման գործընթացը. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը թերի է կազմակերպել անօթևան մարդկանց համար կացարանի տրամադրման գործընթացը, մարդիկ բարդություննների առաջ են կանգնել պետության կողմից խնդիրները ժամանակին չլուծելու պատճառով: Անտեսվել է, որ հարցը վերաբերում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և կրկնակի խոցելի վիճակում գտնվող մարդկանց արժանապատվությանն ու իրավունքներին:

Տարիներ շարունակ մեր երկրում անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանով ապահովելու ծառայություններ իրականացրել է հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի Վարդաշենում գտնվող անօթևանների ժամանակավոր կացարանը:

Դեռ 2021թ. դեկտեմբերի 13-ին Նախարարության համար արդեն պարզ էր, որ ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայությունների մրցույթում որևէ կազմակերպություն հայտ չի ներկայացրել:

Ավելին, Նախարարությունն ավելի վաղ տեղյակ է եղել, որ այդ տարի հայտ չի կարող ներկայացնել ծառայությունն այդ պահին իրականացնող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը, քանի որ ըստ Նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ բարեգործական նշված հիմնադրամը «մեկ այլ ծրագրի շրջանակում ծառայությունները ոչ պատշաճ մատուցելու հետևանքով Ֆինանսների նախարարության կողմից 24․08․21 թ․-ին ընդգրկվել է պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակ»։

Հետևաբար, Նախարարությունն ինքն է ստանձնել անօթևան մարդկանց կացարանի տրամադրումը, որն էլ հանձն է առել ապահովել «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի առանձին մասնաշենքում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ նախարարությունը ծառայության մատուցման համար նախապես չի ապահովել բավարար պայմաններ։ Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 30-ին Պաշտպանի աշխատակազմ են ստացվել կացարանի շահառուներից ահազանգեր այն մասին, որ իրենք, ունենալով անօթևանի կարգավիճակ, դեկտեմբերի 31-ից հայտնվելու են դրսում, քանի որ պետության և «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվում է։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է ահազանգերի հրատապ ուսումնասիրություն: Պարզվել է, որ նախկինում եղել են դեպքեր, երբ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է, բայց հիմնադրամը շարունակել է պատվիրակված ծառայությունների մատուցումը մինչև նոր պայմանագրի կնքումը։ Մարդու իրավունքներին պաշտպանի աշխատակազմին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է, որ այս անգամ պայմանագրի գործողությունը չի շարունակվելու և հունվարի 1-ից իրենք են ստանձնելու կացարանի տրամադրումը վերը նշված պատճառներով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին արագ արձագանքման այց է իրականացվել «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնաշենք՝ կացարանի պայմաններն ուսումնասիրելու նպատակով։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում արձանագրվել է, որ Տուն-ինտերնատի առաջարկվող մասնաշենքում չկան մարդկանց արժանապատիվ բնակության և կենսական կարիքների համար նվազագույն պայմաններ։

Մասնավորապես, թեև նախարարությունը նախատեսել է, որ 93 շահառուները պետք է տեղափոխվեն դեկտեմբերի 31-ից, այդ մասնաշենքում դեռ դեկտեմբերի 30-ի դրությամբ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, որոնք մասնագետների տեղեկացմամբ՝ պետք է վերսկսվեին 2022 թվականի հունվարի 3-ից:

Նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հավաստիացրել է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն հունվար ամսվա վերջում, բայց ուսումնասիրությունը վկայում է, որ դա լիարժեք վերանորոգման իրատեսական ժամկետ կարող է չլինել:

Այցի պահին առկա է եղել ընդամենը 1 շահագործվող սանհանգույց` նախատեսված թե´ կանանց, թե´ տղամարդկանց համար, սենյակները գերբեռնված են եղել մահճակալներով։ Մահճակալները տեղադրված են այն աստիճան անթույլատրելի կիպ, որ ապահովված չեն անձնական կյանքի, մասնավորության գոնե նվազագույն տանելի պայմաններ:

Նախարարության խիստ թերի իրազեկման պատճառով հաստատությունը տեղյակ չի եղել, թե շահառուներն ինչ կարիքներ ունեն․ օրինակ՝ նրանցից քանիսն ունեն հաշմանդամություն, այդ թվում՝ տեղաշարժման դժվարություններ, քանիսն ունեն անկողնային խնամքի կարիք։
Արձանագրվել է, որ մասնաշենքը մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, այդ թվում՝ առկա չէ վերելակ։

Հակառակ նրան, որ շահառուների կարիքների մասին չկա պատշաճ տեղեկություն՝ ներկայացվել է հաստիքների ավելացման պահանջ, ինչը խնդրահարույց է մարդկանց կարիքներին համապատասխանության տեսանկյունից:

Հատուկ նշում ենք, որ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամում Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ արձանագրել է անօթևանների իրավունքների ապահովման համակարգային ու անհատական բազմաթիվ խնդիրներ:

Բայց այս հայտարարության նպատակը այդ խնդիրներին անդրադառնալը չէ. խոսքը անթույլատրելի վիճակի մասին է, երբ մարդու նկատմամբ պետությունը չի կատարում իր սահմանադրական պարտավորությունները, խնդիրները ժամանակին չի լուծում, բայց այդ ամենի բացասական հետևանքների հասեցատերն ու «պատասխանատուն» դառնում է մարդը:

Կից լուսանկարներով ներկայացնում ենք անօթևաններին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկած կացարանը դեկտեմբերի 30-ի դրությամբ, որտեղ պետք է տեղափոխվեին դեկտեմբերի 31-ին»,- գրել է նա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում