Wednesday, 24 04 2024
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»

Հայաստանի ուժի հիմքը. մեկ քայլ բազմաթիվ կենացների և ճառերի փոխարեն

Տարեվերջյան ամփոփումներում, ինչպես և ամբողջ տարվա ընթացքում հասարակական-քաղաքական քննարկումներում, տնտեսությունը հայտնվում է եթե ոչ ամենավերջին շարքերում, ապա գոնե առաջին շարքերից զգալիորեն հետ: Եվ դա այն դեպքում, ինչպես բազմիցս արձանագրել ենք, որ տնտեսությունն է գործնականում մնացյալ գործընթացների թե շարժիչը, թե մոտիվատորը, թե հիմքը և ռեսուրսային բազան: Եվ այս իմաստով, տնտեսությունը թերևս պետք է լինի առաջնային քննարկումների առարկան թե տարվա ընթացքում, թե տարավերջյան ամփոփումներում: Այս տեսանկյունից, ի՞նչ ունենք մենք 2021 թվականի հանրագումարում: ՊԵԿ ղեկավարը օրինակ կառավարության այս տարվա վերջին նիստում հայտարարեց, որ եկամուտները գերակատարվել են մոտ 150 միլիարդ դրամով: Սա իհարկե տպավորիչ ցուցանիշ է, թեև միանգամայն հասկանալի է, որ Հայաստանի տնտեսական կարիքները թերևս չափվում են տասնյակ միլիարդ դոլարով, այլ ոչ հարյուրավոր միլիարդ դրամով: Սակայն, այդուհանդերձ Հայաստանի խնդիրն է քայլ առ քայլ առաջ շարժվելը, որովհետև թռիչքային առաջընթացի իրատեսական հնարավորություն կարծես թե չկա, որքան էլ մեծ լինի ցանկությունը:

Ըստ մասնագիտական հաշվարկների, Հայաստանի ՀՆԱ կրկնապատկման համար անհրաժեշտ է տարեկան 300-500 միլիոն դոլարի ներդրում՝ նվազագույնը տասնամյակ շարունակ: Այդ հաշվարկները արվում էին դեռևս 2016-17 թվականներին: 2020 թվականի պատերազմից հետո սակայն հայաստանյան կամ հայկական տնտեսությունը կրել է միլիարդավոր դոլարների վնասներ: Սա նշանակում է, որ էապես նվազել է մեկնարկային կետը, այն մեկնակետը, որից պետք է վերականգնվի տնտեսությունը: Հետևաբար, ՀՆԱ կրկնապատկման պայմանական ցուցանիշը այլևս պահանջելու է շատ ավելի մեծ ներդրումներ: Իսկ այդ ամենը, ինչպես նկատեցինք, հանրային սոցիալ-հոգեբանական տրամադրությունների և տրամադրվածության, ինչպես նաև արտաքին ռազմա-քաղաքականության, դիվանագիտության հիմքն է: Չկա տնտեսություն, չկան այդ ամենը: Ահա այդ իմաստով 2021 թվականը Հայաստանի համար հարաբերական տնտեսական կայունության և վերականգնման կարևոր շրջափուլ էր, որի ստեղծել է հաջորդ քարը կամ քարերը 2022 թվականին դնելու նախադրյալ:

Անկասկած է սակայն, որ Հայաստանի մրցունակությունը պահանջում է տեմպի ու ծավալի արագացում, իսկ դա կարող է լինել ներդրումային շոշափելի հոսքի պարագայում: Այստեղ պայմանական աղբյուրները երեքն են՝ հայկական խոշոր կապիտալ, արտաքին խոշոր խաղացողներ՝ ԱՄՆ, Եվրամիություն, Չինաստան, արաբական աշխարհ, և Սփյուռքի միջին խավ: Սա ամբողջը չէ, սակայն խոշոր հաշվով հենց այս շրջանակն է, որ Հայաստանի համար կարող է լինել ներդրումային շոշափելի ծավալի աղբյուր: Ժամանակի և իրադարձությունների զարգացման տրամաբանությունը կարող է փոխել շատ բան: Մասնավորապես, Հայաստանի ներդրումային հեռանկարների իմաստով անշուշտ էական նշանակություն ունի թե ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակումը, ընդհանուր անվտանգային միջավայրի կայունացումն ու լիցքաթափումը, թե հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացը: Սակայն, Հայաստանը չունի նաև սպասելու ժամանակ և սա արձանագրում են բոլորը: Ըստ այդմ, անկասկած է, որ մեր գործողությունները և հաշվարկները պետք է կառուցվեն այսպես ասած լավատեսական և հոռետեսական սցենարային բազմազան դիապազոնով, ըստ այդմ նաև հենց ներկայիս իրավիճակի շարունակականության հաշվարկով՝ ներդրումային այդ երեք խոշոր աղբյուրների հետ աշխատանքի իմաստով: Այստեղ անշուշտ բազմազան են նաև գործոնները, որոնք պայմանավորում են այդ աշխատանքային միջավայրը, արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական գործոններից մինչև ներքաղաքական և ներհայկական հարաբերություններ: Երկու պարագայում էլ իրավիճակը հագեցած է խնդիրներով: Աշխարհաքաղաքական տիրույթում առկա խնդիրները անշուշտ վեր են Հայաստանի ուժերից, սակայն ներքին, ներհայկական տիրույթում առկա խնդիրները գտնվում են մեր պատասխանատվության դաշտում՝ հայկական և հայաստանյան կյանքի հասարակական-քաղաքական բոլոր դերակատարների, իշխանությունից մինչև հասարակական ինստիտուտներ՝ յուրաքանչյուրի իր չափով պատասխանատվությամբ: Գալիք տարում այդ խնդիրների լուծմանը մեկ առարկայական կամ փոքր քայլով ծառայելը բազմապատիկ ավելի տնտեսական արժեք ունի, քան այն բազմաթիվ ճառերն ու կենացները, որ կլսվեն այս օրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում