2022-ից առաջին հերթին խաղաղություն ենք ուզում: «Առաջին լրատվականը» հարցախույզ է անցկացրել Երևանում՝ պարզելու՝ ինչպիսին են պատկերացնում և ինչպիսին կցանկանային տեսնել 2022 թվականը և ինչ հատուկ ակնկալիքներ ունեն; Հարցմանը մասնակցած քաղաքացիներն ամեն ինչից առաջ խաղաղություն են ցանկանում,բայց արժանապատիվ նաև ներքին համերաշխություն և միասնականություն,որպեսզի ստեղծարսր հայ ժողովուրդը կարողանա արարել,ապրել ու զարգանալ իր երկրում,շենացնել հայրենիքը: Առաննձին հարցվող անձինք նշեցին,որ հայ հասարակության շրջանում անհրաժեշտ է արժեքաբանական, ներքին փոփոխություն,կարևորը երկրորդականից զատելու, իրար գնահատելու, սիրելու կարողոություն: